28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամին /տեսանյութ/

Կիրակի օրը Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ու հասարակական գորցիչներ։ Սակայն չկար Փաշինյանը, իսկ Փաշինյանի որոշ բարձրստիճան թիմակիցներ լավագույն դեպքում անտեսեցին փաստը, որ ԱԱԾ նախկին պետ է մահացել ողբերգական հանգամանքներում, իսկ վատագույն դեպքում զբաղված էին դիակապտությամբ։ Ավելին ասեմ՝ Փաշինյանից ցավակցություն պինցետով պետք է պոկեինք։ Այսօր Սպուտնիկը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմից ասել […]

Վարչապետը Ալմաթում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ը: «2020 թվականի հունվարի 31-ին Ալմաթի քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Մոլդովայի (դիտորդ երկրի կարգավիճակով) կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: «Նիստը կանցկացվի […]

Դու զորք չունես, դու սկոլիոզ ունես

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  – Բադասյանին հիշեցրեք, որ ինքը զորք չունի: Ինքը սկոլիոզ ունի: Իսկ ներքին զորքերը ենթարկվում են ոստիկանապետին, որից էլի չունեն: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է. «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր»։  

Դուք չե՞ք հասկանում, որ դա բլեֆ է, հեքիաթ է. Ռուբեն Հայրապետյան

2008 թվականի ընտրություններից հետո՝ երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ դարձավ գործող իշխանությունների թիրախը, նրան պատկանող «Բջնի» գործարանը խլեցին նրանից՝ բնապահպանական վնասների ինչ որ հաշվարկների հիման վրա։ Գործարանը ձեռք բերեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը։ 208-ի իշխանափոխությունից հետո Սուքիասյանները քանիցս հայտարարեցին, որ «Բջնին» իրենցից խլվել է եւ եկել է՝ «քարերը հավաքելու ժամանակը»։ Մենք լուր […]

Կրկին իրավիճակ փոխվեց: Փաշինյանը «մազից է կախված»

2018-ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում և վերցնող գտնվեց։ Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։ Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից […]

Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը

«Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ […]

Գեորգի Կուտոյանը այս ավտորիտար համակարգի զոհն է․ Զարուհի Փոստանջյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը այս ավտորիտար համակարգի զոհն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ «Ինքնասպանության հասցնելու հանցակազմով է գործը հարուցվել, սակայն սպանել են թե հասցրել են ինքնասպանության, սպանություն է, մենք դա պետք է արձանագրենք։ Ինչպես է դեպքը տեղի ունեցել, իհարկե կարեւոր է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի