28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրում սարսափելի մթնոլորտ է. հայը հային չի կարող տրորել, հայհոյել, սպանել. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, սոցցանցերում  բազմահազարանոց ֆեյքերի բանակների ձեւավորած սարսափելի մթնոլորտը՝ հայհոյանքն ու ատելությունը պետք է արմատախիլ անել.  «Այդ մթնոլորտը դեռ շատ ավելի ծանր բաների կարող է բերել: Անկախ ամեն ինչից՝ ով է մահացողը, մահացողը երիտասարդ հայ տղամարրդ է, ընտանիքի հայր, ընտանիքի զավակ: Ինձ համար անընդունելի է տիրող մթնոլորտը: […]

Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը. 1. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ […]

«Դարձավ չէ՞ մարդը վարչապետ, թողեք վայելի, ինչո՞ւ եք հարամ անում էդ մարդու ուրախությունը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն չեմ հասկանում մեր ժողովրդին…Մոտ երկու տարի առաջ ոտքի ելան, իշխանություն փոխեցին,/սրա մասին կան նաեւ այլ տեսակետներ եւ գնահատականներ, բայց, եկեք ընդունենք, որ իրենք փոխեցին/, շատ լավ, հիմա ի՞նչու չեք ընդունում ձեր իսկ իշխանության որոշումները, քայլերը, ինչո՞ւ եք դժգոհում, ո՞ւմից եք դժգոհում, հավատո՞ւմ էիք […]

«Այո, ես դիտավորյալ չեմ ներկայացել դատական նիստին, բայց այդտեղ չարամտություն չկա». Միհրան Պողոսյան

  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ: Պատճառը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախորդ՝ հունվարի 14-ի դատական նիստում Միհրան Պողոսյանի բացակայությունն էր, որի մասին վերջինս նախապես դատարանին տեղեկացրել էր: Պողոսյանի բացակայությունը դատախազությունը համարել էր չարամտորեն դատավարական պարտականությունները չկատարելու դրսևորում ու դատարանին միջնորդել էր փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել: […]

«Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ: Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած: Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ […]

«Քուչի բեսեդկում լռվածների արկածները ԱԺ-ում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քուչի բեսեդկում լռվածների արկածները ԱԺ-ում Դեռ ինչե՝ր են լինելու, իրար մի կերեք , տղերք․․․ուզում եք գողական բարքերին օրենսդրական լուծում տալ, ինքներդ եք հայտնվում ծուղակում… Իրար մի կերեք, ձեզ դիտում են նաեւ ձեր երեխաները․․․ Ի՞նչ են ասելու՝  պապան գո՞րծի է գնացել…վայելեք, հիմա էլ չկա չէ՞ […]

«Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական գործիչ ու պետության ղեկավար լինելու բոլոր չափորոշիչներից». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը դարձյալ հաստատում է, որ պետություն ու պետականություն ասված կատեգորիաներն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են: Զերծ կմնամ որևէ գնահատական և մեկնաբանություն անելուց, քանի որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործը գտնվում է նախաքննական վարույթում, և դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, կփորձեմ ավելի շատ անդրադառնալ դեպքի հոգեբանական և […]

ԱԺ-ում իրար են ծեծում: Արարատ Միրզոյանը գոռում է՝ «ով չի գիտակցում, թող գնա հայաթում բիսեդկեն լռվի »/տեսանյութ/

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից դժգոհ գործընկերները հարձակվեցին նրա վրա։ Միայն գործընկերների միջամտության արդյունքում ծեծկրտուք չեղավ։ Մանրամասն՝ տեսանյութում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի