07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նվազագույն կենցաղային այս խնդիրները պետք է չլինեն, ամոթ է. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Կովսականի, Միջնավանի, Իշխանաձորի եւ Ծաղկաբերդի ընտրողների հետ։ Ինչպես ամենուր, այստեղ էլ մարդկանց հետաքրքրող խնդիրների թվում առավելապես սոցիալական ապահովության հարցերն էին։ Ինչպես նշեց Վ. Բալասանյանը, հատկանշական է, որ իր թիմը լուրջ ուշադրություն է դարձրել արցախցուն անհանգստացնող այդ խնդիրներին […]

Մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ապահովված են ամեն ինչով. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են […]

Դպրոցի դասերը մեկ շաբաթով դադարեցվում են․ վարչապետ

Մենք որոշել ենք մեկ շաբաթ ուսումնական հաստատություններում դադարեցնել դասերը։ Այս մասին մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա արվում է ոչ միայն այն պատճառով, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ուղիղ համաճարակային խնդիր ունենք, այլ նաև, որ մեզ մի որոշ ժամանակ է պետք հասկանալու […]

Քյոհնա քեֆչիների նման՝ «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի երեկոն ընտանիքի հետ անց է կացնում Ծաղկաձորում։ Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը լուսանկարներ է հրապարակել և գրել «Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում օտարերկրացի զբոսաշրջիկներով։ Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»։

Կորոնավիրուսի կասկածով մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ. պարզաբանում

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ «Մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը, որպես նվիրատվություն, փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։ […]

Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը մեր ժողովրդի հավաքական երազանքի մարմնացումն է: Սա պաթետիկ բառերի հետևում թաքնվելու փորձ չէ, ոչ էլ՝ ալեգորիաներով ոչինչ չասելու ոճ։ Ասվածը կարելի է հիմնավորել, այդ թվում՝ քաղաքատնտեսական կատեգորիաներով: Արցախը 21-րդ դար մեր անցաթուղթն է, գոյության իրավունքը և մեր լավագույն որակների լակմուսը։ Արցախը ռեալ […]

Փայտերով ու քարերով զինվելու կոչ արած մարդը փորձում է դիվիդենտներ շահել Մարտի 1-ից. Հայկ Մամիջանյան

«Հատակն է, երբ Մարտի 1-ի զոհերի հարազատներին բերում են դատարան, որ էմոցիոնալ ֆոնին հասարակական կարծիք ստեղծեն», – ասում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով, մարդը, որը այդ ժամանակ եղել է առաջնորդ, որը քարերով ու փայտերով զինվելու կոչեր է արել, այսօր փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել Մարտի 1-ից։ ԹՎ 5 հ/ը

Ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուր 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․ «Երբեք… Բայց արդար է՞… Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը: Զզվելի զբաղմունք է… Բայց և չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուր 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը: Գիշերօթիկ […]

Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի վտանգ կա: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգին տվել է «մաքսիմալ» գնահատականը: Միայն Հայասատնում է, որ բժշկությունը մատաղ է արվում քաղաքականությանը: Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս: Մարտի 1-ի հանրահանաքին «մասսա լցնելու» մոլուցքը […]

Ես պնդում եմ, որ ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ. Քոչարյանի պաշտպան

«Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս, հետեւաբար, «մարտի 1»-ի գործի շրջանակներում կան բազմաթիվ դատավճիռներ, այդ գործի շրջանակներում քննվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին,  «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Մարտի 1»-ի գործը շարունակվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված