22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կորոնավիրուսի կասկածով մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ. պարզաբանում

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։

«Մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։

Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը, որպես նվիրատվություն, փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։ Հավելենք, որ շրջապատի համար որևէ վտանգ չկա»,- գրված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ