Հաղորդվում է, որ իսրայելացի չորս պատանդները սպանվել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիսում իսրայելական գործողության ժամանակ, երբ նրանք միասին են եղել: Նշվում է, որ նրանց մարմինները դեռ պահվում են գրոհայինների մոտ: Տղամարդկանց անուններն են՝ 51-ամյա բրիտանացի իսրայելացի Նադավ Փոփլվելը, 79-ամյա Խայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը և 85-ամյա Ամիրամ Կուպերը: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին […]
ԱԳՆ շենքի մոտ հունիսի 1-ին, ոստիկաններն առանձնակի դաժանությամբ ծեծի են ենթարկել Սրբազան պայքարի 19-ամյա աջակցին: Նրանք հարվածներ են հասցրել երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին՝ վնասելով դեմքը, գլուխը, մարմինը:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հու իզ միսթր ՔՆՁԽ? 2018-ի հոկտեմբերին «Շանթ»-ի եթերում Womens Club-ը պատրաստել էր մի հումորային համար, որը կոչվում էր «ՔՆՁԽ TV»: Այն ունեցավ մի քանի շարունակություն, հեռարձակվեց «Շանթ»-ի համապետական և արբանյակային եթերներով, ինչպես նաև տեղադրվեց YouTUBE-ում, որտեղ կա մինչև հիմա: Տվյալ ծրագրերը ցայսօր ցուցադրվում են, որպես կրկնություն նույն […]
Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։ Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։ […]
Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, […]
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։ Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` […]
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են […]






























