08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեռ շատ եք երանի տալու Ռուբեն Հայրապետյանին։
Հայաստան- Մակեդոնիա պարտված խաղից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Պետրակովին։
Իհարկե ,Պետրակովի գլխավորությամբ մեր ընտրանին վատ արդյունքներ է գրանցել։
Բայց գլխավոր խնդիրն ամենեւին Պետրակովը չէ։
Երկու տարի առաջ Կապարոսն էր մեղավոր,այսօր՝Պետրակովը։
Գլխավոր պրոբլեմը ՀՖՖ ղեկավարությունն է,որը ձախողել է իր բոլոր ծրագրերը։
Ինչպես ասում էին հին հույները՝ ամեն  ինչ երեւում է համեմատության մեջ։
Հետ գնանք 10-15 տարի…
ՀՀ երիտասարդական հավաքականը հաղթում էր Թուրքիային։
Ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթում էր Դանիային,Սլովակիային,նույն Հս.Մակեդոնիային։
Հավասար խաղ եւ արդյունք էր ցուցադրում Իտալիայի հավաքականի դեմ խաղում։
Այդ ամենը կար,քանի որ հայկական ֆուտբոլը տեր ուներ,ֆուտբոլով ապրող ղեկավար ուներ՝ Ռուբեն Հայրապետյան։
Նրա ղեկավարման տարիներին   մեր հավաքականը Վարդան Մինասյանի առաջնորդությամբ դարձել էր գրանդ հավաքականների համար իրական հեղինակություն։
Իսկ այսօր…
Միայն մեծ-մեծ խոստումներ ու խայտառակ արդյունք։
Այս ղեկավարության օրոք նույնիսկ Անչելոտտին ու Գվարդիոլան  դժվար թե ցանկալի արդյունքի հասնեն։
Ձուկը գլխից է հոտում»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ