27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե պետությունը ղեկավարում է պոպուլիստը, ապա «պոպուլուսը» պետք է վճարի դրա համար

Եթե արտակարգ դրության ժամանակ արգելվում է խուճապի և ապատեղեկատվության տարածումը, ապա ինչո՞ւ է թույլատրված խուճապ և ապատեղեկատվություն տարածող որոշ պաշտոնյաների «լայվը»։ Եթե պաշտոնյան մազոխիստաբար ցանկություն ունի վարակվել, ինքն էլ չիմանալ այդ մասին և «իմունիտետ» ձեռք բերել, ապա արդյոք նո՞ւյն կերպ են մտածում նրան հանդիպած պատահական անցորդները, որոնք կարող են ակամայից դառնալ արդեն սադիզմի զոհ։ Եթե պետության ղեկավարը վարակի դեմ պայքարն […]

Արդարադատության նախարարությունում մոտ 1. 640. 000 դոլար պարգևավճար է տրվել

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը: Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125,784.2 հազ. դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528,556.3 հազ. դրամ, […]

Երկրում մեծ արագությամբ աճում է վարակակիրների քանակը, եւ դրան նպաստել է իշխանությունը՝ անպատասխանատու վարքով․ Հրապարակ

Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք եւ չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորվի այս համավարակին։ Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետեւենք աշխարհի օրինակին եւ զգուշության […]

Սահմանափակումները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիր են ստեղծելու․ փորձագետ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում տեղեկատվության տարածման սահմանափակումնեը եղած խնդիրները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիրներ են ստեղծելու: «Եթե ես, կամ ինչ-որ մեկը ցանկանում է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ-ում կամ դրանից դուրս վարակի հետ կապված, այդ ամենը, փաստորեն, արգելվում է և դառնում անօրինական: Խնդրահարույց […]

Եթե կառավարության այս անդամը մնա իր պաշտոնին, կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետության ավարտը Պետությունն ու օրենքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետության հիմքը դատական համակարգն է: Քիչ առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում […]

Ամենախիստ պատասխանատվություննը ձեզ համար է․ Արփինե Հովհաննիսյանը՝ լրագրողներին

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ սիրելի լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք, ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝ Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է […]

«Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ջեզ հետևյալ առաջարկությամբ. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվաց ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով առաջարկում եմ, արտակարգ դրության շրջանակներում […]

Այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն 3. […]

Արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է․ Նարեկ Սամսոնյան

Իշխանությունների՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է, որն իսկապես ստացվել է իշխանությունների մոտ, քանի որ ընդդիմադիր ուժերը փորձելու են այս ընթացքում պասիվ լինել, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով հայտարարված արտակարգ դրության և իշխանության գործելաոճի մասին: Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարաբնույթ […]

«Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: Խնդրում եմ բոլորին հետայսու ճշգրտորեն հետևել ստեղծված իրավիճակից բխող կանոններին: Մենք մի ժողովուրդ ենք, մի պետություն և պարտավոր ենք պատասխանատու կերպով միասին վերապրել այս դժվարությունները: Միասնական, համախմբված և շրջահայաց լինենք: Օգնենք իրար: Առողջություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի