23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքակրթական երկընտրանքը. ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ. Արմեն Մինասյան

Նոր կորոնավիրուսն ակտուալիզացրել է հայկական ժողովրդական բանահյուսության կարևոր դիլեմմաներից մեկը՝ ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։ 

«Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համաճարակի հետևանքներն ավելի ծանր են զարգացած ու կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրների համար (Իտալիա, Իսպանիա և այլն), իսկ նվազ ծանրություն ունեն աղքատ ու առողջապահական համակարգից գրեթե զուրկ երկրների համար (Բանգլադեշից մինչև Հաիթի)։

Եվրոպայում ևս նույն պատկերն է. Իսլանդիան ու Մոնակոն Արևմտյան Եվրոպայում  վարակման ռեկորդներ են սահմանել, Կենտրոնական Եվրոպայում Լեհաստանն ու Չեխիան ունեն մտահոգիչ բայց նվազ ցուցանիշներ, Բալկաններում էլ ավելի նվազ են, Արևելյան Եվրոպայում ցուցանիշներն առհասարակ համեստանում են ու, հասնելով Կենտրոնական Ասիա, կոնկրետ՝ Թուրքմենստան ու Տաջիկստան, առհասարակ վերանում։    

Երկար կարելի է սրա շուրջ բանավիճել, բայց մի շեղում արժե արձանագրել այս պահին։ Հայաստանը լինելով հետխորհրդային տարածքում՝ ցուցանում է Կենտրոնական Եվրոպային բնորոշ թվեր ու բացարձակ ռեկորդակիր է ԱՊՀ-ում։

Հույս է տալիս այնշ հանգամանքը, որ մենք ցիկլիկ առումով զիջում ենք միայն Բելառուսին ու հավասար ենք Ուկրաինայի հետ։ Բայց ամեն դեպքում վարակման ցուցանիշներով նրանց էլ ենք գերազանցում։

Էս ցուցանիշները մարսեք, մեթոդաբանությանն ու այլ տարածաշրջաններին կանդրադառնանք։ Տեղեկացնեմ միայն, որ վիճակագրական տվյալներով՝ համաճարակի պիկը գալիս 6-7 շաբաթների վրա։ Մենք առայժմ 4-րդ շաբաթվա մեջ ենք», – գրել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ