12 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել՝ անդրադառնալով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը: Այս անգամ նա տեսանյութը վերնագրել է «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:  

«Մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքականության սկզբունք. Ցեղասպանությունը՝ հեչ, մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ապրիլի 24-ին թվիթերում հրապարակած գրառման մեջ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած որ ԵՄ-ն բազմիցս հայտնել է իր կարծիքը այս հարցով։ Օրինակ ՝ 2015 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր […]

«Իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի «դմփ դմփ հու-ի» հեղաշրջումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական ընդդիմությունը նշանակովի ու պատվերով չի լինում։ Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Այն իրենից ենթադրում է գաղափարների մրցապայքար ու բազմակարծություն, որտեղ առկա է ընդդիմադիր և իշխանական հատվածներ։ Եվ նախկինում և առավել այսօր արդիական է, թե ո՞վ է իրական ընդդիմությունը հարցը։ Հասարակության մեջ […]

«Զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տիկին Անդրեա Վիկտորինին Մեծահարգ տիկին դեսպան, Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել: Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև […]

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է. Հովիկ Աբրահամյան

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում եւ նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն […]

Հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. Արսեն Թորոսյան

Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է. այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը, ով նաև տեսանյութ է տեղադրել իր էջում: Նա մեջբերել է Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար բժիշկ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը խոսքը. «Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, […]

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, աչքներդ լույս, Հայաստանում ուրիշի տան տեր դառնալու շանս ունեք. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Աչքներդ լույս, Հայաստանում տան տեր դառնալու, ավելի շուտ` ուրիշի տան տեր դառնալու շանս ունեք: Բազմահազար հայաստանցիների համար հիմա պարզ է, թե ինչու՞ էիք ձգում ժողվարչապետին տրված Ձեր հայտնի խոստման իրականացումը: Այո, Դուք հասել եք Ձեր նպատակին: Հայաստանի ժողովրդի վզին փաթաթած Ձեր ոչ բռնի, […]

«Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Մոտ երկու տարվա պաշտոնավարումից հետո (նշանակվել էր 2018 թ. Հունիսի 12-ին) այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Աշխատանքից ազատման պատճառների մասին պարոն Գոգյանը ավելի ուշ նշել է իր դիմատետրում կատարած գրառման մեջ։ ԲՈԿ-ի՝ արդեն նախկին նախագահի առանձնացրած երեք կետերից առաջին երկուսում ամրագրվել են աննախադեպ փաստեր և երևույթներ, որոնցից […]

Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ». Վահե Հովհաննիսյան

Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի եւ անծանոթ քաղաքացու. ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչեւ այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը եւ որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյան ը: Նա, մասնավորապես, նշում է. «Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության […]

Նարեկ Մալյանը Ոստիկանության 6-րդ վարչությունում է

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանին հրավիրվել են Ոստիկանության 6-րդ վարչություն: Նա այս պահին այնտեղ է գտնվում։ «Ոստիկանություն այցելելուս պատճառն այն է, որ հայտարարել եմ՝ Ցեղասպանության զոհերի արյունը վաճառողներին «մերումանուկ» չեմ խնայելու, ինչից հետո սորոսական Հրանուշ Խառատյանը, սորոսական Հարություն Մարությանը և նրա դուստր Արփենիկ Մարությանը, իրենց կյանքի նկատմամբ վտանգ զգալով, դիմել են իրավապահներին»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի