30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին. Լևոն Տեր-Պետրոսյան (ilur.am)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պարզագույն սիլլոգիզմ» վերնագրով կարճ հոդված է հրապարակել ilur.am կայքում։ «a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,   c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ

Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ, նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա մասնավորապես նշել է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ […]

Ո՞րն է քաղաքացու մեղքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հարցեր է ուղղել վարչապետին

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը դիմել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին և մի շարք հարցադրումներ է արել՝ խնդրելով այդ հարցերը տալ վարչապետին: «Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին Առաջիկա բրիֆինգի ժամանակ վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. 1. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում […]

Հայտարարում ենք #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը. Վահան Բաբայան

Գտնում ենք, որ վարչապետն իրեն սպառել է, և վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ Այսօր Ռեֆորմիստները սկսելու էին այդ ակցիան և ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել և հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով։ Ոստիկանները թույլ չեն տալիս իրականացնել որևէ ակցիա և խոչընդոտեցին մեր գործունեությանը։ Լրագորղների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը։ […]

Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկրում արտակարգ դրություն է, առանց չափազանցության՝ աղետ։   Ու եթե առաջին մի քանի գրառումները դեռ կարելի էր հիմնավորել բացատրական աշխատանքի անհրաժեշտությամբ, ապա երեկվանից այս ամենն արդեն լրիվ հակառակ ազդեցություն է ունենում. Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա։   Իր համար կոմֆորտի զոնան միտինգ անելն է։ Եւ ցանկացած […]

Եթե ոստիկանների կողմից նման ակնհայտ բռնություն կատարվեր իր ընդդիմության շրջանում, ինքը կփորձեր նոր մարտի 1 կազմակերպել. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Անկարող եմ զսպել զայրույթս եւ չանդադառնալ այս ստորությանը, ինչն անվերապահ պաշտպանվում եւ խրախուսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Միայն մոլագար սադիստը հեղաշրջումով զավթած իշխանությությունը պահելու համար կարող էր պաշտպանել նման վայրագությունը։ Համոզված եմ, եթե ոստիկանների կողմից նման ակնհայտ բռնություն կատարվեր իր ընդդիմության շրջանում, ինքը կփորձեր մի նոր մարտի մեկ […]

Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իր իսկ հայտարարած «ֆլեշ մոբի» շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տաս անգամ ստիպված է եղել ջնջել ապատեղեկատվություն պարունակող իր գրառումները։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի։ Դեմն ինչ դնում են, հալած յուղի պես ընդունում է։ Հետո […]

« Ի՞նչ ես դերասանություն անում ու ժողովրդի վրա մուննաթ գալիս». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարանտին, մարտ 2020 Երբ մենք դիմակ էինք կրում, պրն աննախադեպն ու իր կառավարությունն առանց դիմակի էր: Հիմա ի՞նչ ես դերասանություն անում ու ժողովրդի վրա մուննաթ գալիս»:

Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, եւ դրան նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը. Զառա Հովհաննիսյան

Մարդու իրավունքնրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձեւավորում երկրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ես վաղուց արդեն չեմ հետեւում Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ նրա հրապարակումները հաճախ բակի տաղավարային […]

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ «Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված