30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՀԿ-ն այս քվեարկության մեջ անելիք չունի. չենք մասնակցելու այս ֆարսին. Էդմոն Մարուքյան

ԲՀԿ առաջնորդի մասին իշխանության նախկին և ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով 2018թ.-ից առ այսօր իշխանության կողմից ԲՀԿ-ի լեգիտիմության վերաբերյալ հնչած գնահատականները:

Նրա խոսքով՝ իշխանության բոլոր՝ նախորդ և ներկայիս հայտարարությունները պետք է համադրել, որպեսզի հասկանալի լինի վերջինիս անկեղծ և ազնիվ լինելու չափաբաժինը:

«Եկեք ազնիվ խոսենք. Էդ ո՞նց եղավ, որ երբ Բարգավաճը ձեզ պետք եղավ, լավ ուժ էր, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր: Արդյոք օրենքի ընտրողական կիրառման հանգամանք չկա՞: Ժամանակին ճանաչել եք այս մարդկանց լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Ո՞նց եղավ, որ ձեր նախարարը հրապարակում է նախաքննական նյութերը: Ե՞րբ է նման բան եղել, ես չեմ հիշում: Ես հիմա իշխանությանն ասում եմ՝ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք չեք եկել փետրվարին՝ կալանավորելու:
ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա հետընթաց ապրող երկիր, և ասում ենք՝ սա ֆարս է», – հայտարարեց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ