27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ողջ էությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետեւյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։ Ի դեպ,«ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։ Իրականացնելիվ  Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։ Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության […]

Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է. Բագրատ Սրբազան

Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և իմ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։ Այս մարդիկ 6 տարի է իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու, սակայն ոչինչ չեն արել։ Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է։

Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել: Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ […]

Կիմ Չեն Ըն. Լիակատար աջակցություն ենք հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին /Տեսանյութ/

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է իր անվերապահ աջակցությունը նրա ռազմական գործողություններին: Միաժամանակ, նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները ծաղկման փուլ են թևակոխում: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պայքարում է ԱՄՆ-ի պարտադրող իմպերիալիստական քաղաքականության դեմ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների: Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը: Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ […]

Չինաստանը պետք է պատասխան տա Պուտինի պատերազմը սատարելու համար. ՆԱՏՕ-ի ղեկավար /Տեսանյութ/

ՆԱՏՕ-ի ղեկավարը BBC-ին հայտնել է, որ Չինաստանը պետք է պատասխան տա Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար: Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է դա ձեռք բերել երկու ճանապարհով»՝ աջակցելով Ռուսաստանի պատերազմական ջանքերին, միաժամանակ փորձելով պահպանել հարաբերությունները եվրոպական դաշնակիցների հետ: «Սա չի կարող աշխատել երկարաժամկետ հեռանկարում», – ասաց պարոն Սթոլթենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած այցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված