06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքից: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերին արված հայտարարությունները խաղաղ գործընթացի վերաբերյալ։ «Ղարաբաղյան հակամարտությունը երեք կողմ ունի, որոնք հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Նախկինում Ադրբեջանը բանակցություններ էր վարում ինչպես Լեռնային Ղարաբաղի, […]

Այս իշնությունը դատում է Յուրի Խաչատուրովին, իսկ նրա որդին թուրքի դեմ կռվելով պաշտպանում է հայրենիքը. Շարմազանով

 2016-ին մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է Ադրբեջանին՝ ծնկի է բերել։ «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ադրբեջանը խաղաղություն էր աղերսում։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանը շատ լուրջ հարված էին ստանում հայկական պատվիրակությունից»,- ասաց նա։ Նրա կարծիքով՝ Ալիևը լկտիացել է, քանի որ տեսնում […]

Չորս տարի է՝ տղերքը չկան. տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել. Վադիմիր Գասպարյան

Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ  Վադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավվման հետեւանքով սպանված 3 ոստիկաններին։ «Չորս տարի է՝ տղերքը չկան: Տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, եւ կյանքի […]

Ինչո՞ւ են տարբեր վիրավորների թվերի մասով ԱԱԾ և ՊՆ տվյալները․ պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Վիրավորների մասով ՊՆ և ԱԱԾ տարածած տեղեկություններում հակասություններ չկան, լրագրողներին հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Թվերի մեջ իրական հակասություն չկա։ 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնց մեծ մասը ոտքի վրա է եղել, միջամտության կարիք էլ չի եղել, զինվորներն արագ վերադարձել են շարք։ 20 զինծառայողի է բուժօգնություն ցույց տրվել։ Վիճակագրությունը սա է, պարզապես քննչական […]

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ: «Այս հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում եւ դրանց հիմնարար սկզբունքներով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար, հատկապես խաղաղ բնակչության շրջանում», – ասված է ԵԺԿ հայտարարության մեջ:

Կոչ եմ անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից. Ավինյան

Կոչ եմ անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Կոչում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ […]

Ադրբեջանին և Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չանել խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ

Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին եւ վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն […]

Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Ավետիք Չալաբյան

Այս շաբաթ Տավուշի սահմանագծում ընթացող մարտական գործողություններում իրենց լավագույն կողմից դրսեւորեց ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է, որը երկար տարիների ընթացքում անառիկ է պահել մեր պետական սահմանը, շարունակաբար ամրապնդել է դիրքերը եւ […]

Մինչ սահմանին լարված է, ԿԳՄՍՆ-ն դպրոցական ծրագրում «ականներ» է տեղադրում․ «Իրավունք»

«Մինչ սահմանին լարված իրավիճակ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առիթից օգտվելով, շարունակում է հրապարակել առարկայական ծրագրերի կրթական չափորոշիչները: Դեռ «Հայ եկեղեցու պատ­մություն» առարկան դպրոցական ծրագ­րից դուրս մղելու վերջիններիս որոշումը հորով-մորով չարած` հիմա էլ հերթը հա­սել է «Ես և շրջակա աշխարհը» առար­կայական ծրագրում «ականներ» տեղադրելուն: Մասնագետների գնահատմամբ` ծրագրի բովանդակությունը բա­վական խնդրահարույց է, որոշ առումով նաև վտանգավոր առողջ սերունդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված