ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
Բարև ձեզ: Մինչև ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելը, նախ ցանկանում եմ հակիրճ ներածական խոսք ասել և առաջարկում եմ այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը: Առաջին հերթին կասեմ, թե ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերը և գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի՝ չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից […]





































