17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուտը ստի ետևից, ես ամաչեցի Փաշինյանի փոխարեն․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում: Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակ ընկնել։ Կամ մի՞թե Փաշինյանը կարծում է, թե իր զրուցակիցը չգիտի, որ Հայաստանում արդեն երկու տարուց ավելի է, […]

Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու

Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին, տղամարդու հանդեպ բռնություն է կիրառվել, հայտնում է Sputnik Armenia-ն: Արդյունքում նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դուրս գրվելով՝ Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Նրա դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր են եղել։ Զանգվածային […]

Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր և կնոջ թիկնազորը․ «Հրապարակ»

«Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր եւ կնոջ պահպանության ծառայություններում։ Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են վարչապետի պահպանությունն իրականացնող ՊՊԾ ղեկավարը, ԱԱԾ ՊՊԾ 1-ին բաժնի պետը, վարչապետի վարորդը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանի թիկնազորի պետը, մի կին թիկնապահ եւ վարորդը։ […]

Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում․ «Հրապարակ»

«Երբեմն, առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր իրադարձություններ կան, որոնք շատ ավելի կարեւոր իրողություններ են բացահայտում, քան գլոբալ իրադարձությունները։ Գործող իշխանությունների բնույթի, վարք ու բարքի մասին հազարավոր հոդվածներ ու դատողություններ կարող ենք անել, հավանել կամ մերժել, գովաբանել կամ քննադատել։ Բայց կան որոշ դրսեւորումներ, որոնք շատ նշանային են։ Ինձ համար նման նշանային իրադարձություն էր Լոռվա մարզպետի եւ […]

Եկավ, ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ․ «Հրապարակ»

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին և այս կարգի այլ զեղումներ։ Նախկին […]

Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին. Միհրան Հակոբյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու: Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել: Ամաչել, որ Նիկոլ Փաշինյանն երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու […]

Այսօր ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող տարբեր թիմերի լուրջ պայքարի. Արա Վարդանյան

Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Մինչ մենք զբաղված ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելով, նա լուրջ տարաձայնությունների մեջ է մտել սորոսի հետ։ Տարաձայնությունների հիմնական պատճառը իր դեմը դրված օրակարգից շեղվելն է։ Իսկ շեղումն իր հերթին պայմանավորված է Հայաստանում շատ լուրջ և գաղափարական ընդդիմության առկայությունով, այլ ոչ իր նախասիրություններով։ Այսօր մենք ականատեսն ենք իշխանության ներսում գտնվող […]

Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անում. Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Փաշինյանի գիրկը

Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը։ Փոքրիկ վարչապետին դիմեց. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»։ Վարչապետն էլ դիմելով Սեւանի քաղաքապետին՝ ասաց. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։ Վարչապետը հարցրեց փոքրիկի մայրիկի նրանց տան […]

Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան

Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած […]

Էրդողան. Անկարան կարող է կասեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Թուրքիան քննարկում է Աբու Դաբիում իր դեսպանատունը փակելու, դեսպանին հետ կանչելու եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու հնարավորությունը` Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո, օգոստոսի 14-ին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Hurriet-ը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը նաեւ հայտնել էր, որ «տարածաշրջանի բնակիչների պատմությունն ու խիղճը չեն մոռանա եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի