16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ միտինգ ենք անելու. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է թիմակիցների հետ հանդիպումների շարքը մարզերում և մայրաքաղաքում: Հերթական հանդիպումը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ԲՀԿ տարածքային կազմակերպության ներկայացուցիչների և կուսակցության համակիրների հետ էր: «Այսօր հարկավոր է, որ իշխանությունն ընդունի իր սխալները, կանգնի ժողովրդի կողքին և հուսախաբ չանի մարդկանց», – հայտարարել է ԲՀԿ նախագահը։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար ծեծի են ենթարկել անչափահաս երեխաների. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն […]

Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում

«Հայրենիք» զարգացման հիմնադրամ»-ի աշխատակից Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ «Երիտասարդության ուժը» խորագրով հավաքին Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 150 պատանի էր մասնակցում։ Երիտասարդները մրցեցին տարատեսակ մարզաձևերում, մասնակցեցին դասընթացների ու քննարկումների, ինտելեկտուալ խաղերի ու բանավեճերի, ինչպես նաև թեյեցին ու զրուցեցին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ […]

Իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակը գրում է, որ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի և քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին։ […]

«Մի պադավադ ու ախրանիկ ընտանիքով պակաս պահեք, հարց լուծեք». մանկավարժներին չեն տալիս խոստացված պարգեւավճարը

ՀՀ կառավարությունը որքան շռայլ է ինքն իրեն պարգեւատրելու հարցում, նույնքան հաշվենկատ է  կորոնավարակի պայմաններում ամենածանրաբեռնվածն աշխատած մանկավարժների հանդեպ:   «Ողջ ամառ աշխատեցինք վեց օրյա ռեժիմով բավական չի, կիրակի օրերին էլ հարկադիր աշխատանքի էին կանչում՝ խոստանալով, թե 100.000 դրամ պարգևավճար ենք ստանալու: 100 000-անոց խոստումը վերափոխվեց, դարձավ 70.000: Սրան էլ ենք համաձայն, սակայն պարգեւավճարը չկա ու չկա: 20 […]

Փաշինյանը երեք նախագահների կոմպլեքս ունի, 30 տարվա մեր նվաճումները մի կողմ գցեց

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարճաժամկետ հեռանկարում տրված որևէ խոստում չի կատարել, բայց այսօր խոսում է ՀՀ վերափոխման՝ մինչև 2050 թ.-ի ռազմավարության մասին։ «Ինչպես ժողովուրդը կասեր՝ նաղդը թողած նիսյայի հետևից ա ընկել։ Փաշինյանի կողմից ստեղծված ազգային անվտանգության ռազմավարության տեքստում հայապահպանություն բառը որպես նպատակ վերացել է. […]

Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am

Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։ Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ […]

Չկայացավ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Ըստ  ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նիստը չի կայացել պաշտպանների բացակայության պատճառով. նրանք պատշաճ ծանուցված չեն եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված