Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում եւ անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ: Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել […]
Հենարան մամուլի ակումբի հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, կարծում է, որ եթե միջազգային ազդեցիկ ուժերի կողմից միջամտություն չլինի, այս պատերազմը բավական երկար կտեւի։ Նրա խոսքով՝ պետք է տրամադրվել երկար, ծանր եւ լուրջ պատերազմի անընդհանտ արյունաքամ լինելու փոխարեն եւ, ի վերջո, լռեցնել Ադրբեջանին։
Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։ Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ ուրիշների հետ։ 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու […]
Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։ Իսկ Սահմանադրությունը պատերազմի եւ խաղաղության հաստատումը սահմանում է 118-րդ հոդվածով, ըստ այդմ՝ «ԱԺ-ն՝ կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու […]
ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ:
Իսպանիայում ապրող հայերից քիչ առաջ henaran.am կայքին տեղեկացրեցին, որ այսօր Բարսելոնայում՝ Թուրքական դեսպանատան դիմաց, տեղի հայերը կազմակերպել էին բողոքի ակցիա՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան:
Իրավունքի փոխանցմամբ՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` պատերազմական գործողությունների ընթացքում, չգրված օրենքների համաձայն, ճիշտ չէ նույնիսկ տականքների հասցեին մեղադրանքներ նետել: – Սակայն, ինչպես չնշենք, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը, եթե մեղմ արտահայտվենք, մեր երկրի ղեկավարության սխալ արտաքին քաղաքականությունն էր: Ցավոք, շատ քչերն էին երկու-երեք շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ անդրադառնում, թե ինչ է իրադարձություններ են ծավալվում […]
























