26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բա հազար տարի ապրես թշնամուդ հետ կողք կողքի ու չահասկանա՞ս, որ նա քեզ մորթելու է, ու հոշոտվես հենց քո դռա՞նը

Օրհասական պահին, երբ ռազմաճակատում հայ ժողովուրդը բռունցք դարձած՝ հին ու նոր, սեւ-սպիտակ մոռացած, քաղաքական-հանրային տարաձայնությունները սառեցրած՝ կենաց մահու կռիվ է տալիս դարավոր թշնամու՝ երկու պետություն, մեկ ազգ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, մերձիշխանական շրջանակները աստիճանաբար դաշտ են նետում բավական վտանգավոր թեզ, թե եկեք բանակցենք Թուրքիայի հետ՝ նրանց դարձնելով բանակցային կողմ։
 
Նկատենք, որ անկախ Հայաստանի դիվանագիտական ողջ ռեսուրսը տասնամյակներ շարունակ ծախսվել է, որպեսզի վետօ դրվի Անկարայի՝ որպես բանակցային կողմ ներգրավվելու ջանքերի վրա։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը դեռեւս ոչ պաշտոնական խողովակներով ընկալումներ է ստուգում՝ որքանո՞վ է ընդունելի այս մոտեցումը հանրության, ինչպես նաեւ միջազգային գործընկերների կողմից։ Ինչ էր բանակցում Դուշանբեի վերելակում Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ, ինչու կարճ ժամանակում հակառակորդ երկրի ղեկավարը Հայաստանի ղեկավարի համար դարձավ կառուցողական եւ կիրթ, ինչու էր տեւական ժամանակ խաղաղության շքերթ իրականացվում պաշտոնական Երեւանի կողմից այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին տեղի ունենում եւ ուղիղ բաց տեքստով հայտարարվում էր ագրեսիայի մասին։ Սրանք հարցեր են, որոնց ՀՀ իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի պետք է պատասխանի։  Այս պահին հանգամանալից վերլուծությունները թողնելով հետպատերազմական ժամանակաշրջանին՝ պարզապես հիշեցնենք Հրանտ Մաթեւոսյանի մարգարեական խոսքերը․ 

«Բա հազար տարի ապրես թշնամուդ հետ կողք կողքի ու չահասկանա՞ս, որ նա քեզ մորթելու է, ու հոշոտվես հենց քո դռա՞նը: Բա քո հաշվին երկիր սարքի, երկիր հզորացնի, իր նեղ աչքերը կլորացնի, քո հաշվին իր ցեղը գեղեցկացնի, դուք էլ մատաղի գառան պես պատրաստ կանգնե՞նք: Ով ուզում է թող զորանա զավակս, բայց ինչո՞ւ իմ ու քո հաշվին, իր սուրը թող իր ոսկորի վրա սրի, ինչո՞ւ իմ ու քո: Իհարկե՛, դու ճիշտ ես զավակս, մարդ իրավունք չունի մարդ սպանելու, բայց եթե կողքիդ կա մորեխի նախիրի տեսակ, չպիտի՛ լռես, չպիտի՛ խեղճանաս զավակս: Խեղճությունն անեծք է դառնում քո գլխին: Պատվիրան համար առաջին մի՛ խեղ-ճա-ցիր, մի՛ խեղճացիր»:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ