14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենաթարմ լուրերը Բրյուսելից իմ գործընկեր, ԵԽ պատգամավոր Շարլի Վեյմերսի կողմից։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին»:

Բոլոր շան տղերքին, որոնք հիմա ներքաղաքական գզվռտոց են փորձում սկսել

Բոլոր շան տղերքին, որոնք հիմա ներքաղաքական գզվռտոց են փորձում սկսել. Այս ամենի հաղթական ավարտից հետո` ինձնից չնեղանաք… Այս մասին գրում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, ով այս պահին կամավորական երիտասարդների հետ առաջնագծում է։ 

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում: «Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն […]

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը

Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:  

Խաղաղության կոչ էինք անում, չսեղմեցին մեր ձեռքը, նորմալ է, որ հիմա հուզված են. Աննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիեւային

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող իր և Ադրբեջանի առաջին տիկնոջ լուսանկարներին: Նա, մասնավորապես, գրել է. «Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր […]

Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի […]

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել ադրբեջանցիներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հերթական անգամ ոչ ադեկվատ ու ցինիկ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի հասցեին։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նա իր ելույթում կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ պնդելով, թե իբր Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, որը պետք է իբր հայերը հետ տան։ Ելույթի վերջում Էրդողանը կրկին հիշեցրել է, որ մինչեւ վերջ […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեկ այլ գործընկեր՝ IYDU-ը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեկ այլ գործընկեր՝ IYDU-ը (International Young Democrat Union, Միջազգային երիտասարդական դեմոկրատական միություն) հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ ՀՀԿ մամլո գրասենյակը ներկայացնում է հայտարարության անգլերեն ու հայերեն տարբերակները։ The IYDU calls for the resumption of negotiations under the auspice of OSCE Minsk Group The International Young Democrat […]

«Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»․ Փաշինյան

Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,- ասել է Փաշինյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի