09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարբարոսները խփում են մեր եկեղեցուն, որովհետև գիտեն , որ հայերի ուժն Աստծուց է գալիս

Բարբարոսները խփում են մեր եկեղեցուն, որովհետև գիտեն , որ հայերի ուժն Աստծուց է գալիս։ Որովհետև չեն կարողանում բացատրել, թե ինչպես է այս փոքր ազգը հաղթականորեն դիմակայում 100 միլիոնանոց թուրք-ադրբեջանական տանդեմին։ Որովհետև գիտեն, որ մեր աղոթքները գործում են։ Ու սա մեզ համար նշան պիտի լինի հաղթության, որ Աստված ուժ է տալիս Հայոց զորքին , ու իրենք […]

ՏԱՍՍ գործակալությունը աշխատանքից ազատել է ադրբեջանցի քաղաքագետին խայտառակ հայտարարությունների համար

Սոլովյովի հաղորդման հյուրը ցուցադրեց Ադրբեջանի իրական դեմքն ուղիղ եթերում: Հաղորդման հյուրերը կոպիտ արձագանքեցին քաղաքագետի բարբաջանքին… Ի դեպ, Սաադաթ Քադիրովան, ով հանդիսանում էր ՏԱՍՍ-ի՝ դիվանագիտական կառույցների հետ աշխատանքի բաժնի ղեկավարը, ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ երեկ հայտարարել է հեռուստաեթերով, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ հարվածել է Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցուն։ 

Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել է Մոսկվա

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել է Մոսկվա: Նախարար Մնացականյանը ՌԴ մայրաքաղաքում է՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություններին: Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱԳ նախարարների հետ Պուտինի […]

Արման Թաթոյանը կոչով դիմել է համաշխարհային հանրությանը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչով դիմել է համաշխարհային հանրությանը: «Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները: Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է: Մի՛ կուրացրեք ձեզ: Մի՛ փակեք ձեր աչքերը»:

Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16-երի առկայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում: Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց […]

Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչո՞ւ Ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։   Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում ալիեւին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի