09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում կայացել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում […]

Չի կարելի խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել

Մինչ առաջնագծում շարունակվում են ռազմական գործողությունները` երեկ սոցցանցերում, հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում ավետում էին հրադադարի մասին, ինչը հերքվեց Արցախի պաշտպանության նախարարության կողմից: Սակայն, ոմանք այնքան էին ոգեւորվել այս ապատեղեկատվությունից, որ լիովին վերադարձել էին ներքաղաքական օրակարգերին` իշխանությունը դավաճաններ էր փնտրում ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունը` ազդարարում էր այս իշխանության ավարտի մեկնարկի մասին: Նման տեղեկատվության շրջանառման, ռազմական գործողությունների, […]

Արցախի ճանաչման մի քանի սցենար կա /տեսանյութ/

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ Արցախի ճանաչման հարցով պետք է զբաղվի պետությունը եւ լրջորեն․ ոչ թե ցաքուցրիվ հայտարարություններով, այլ օրինակ՝ Ազգային ժողովի կողմից ընդունված փաստաթղթով։ Ճանաչման գործընթացի մի քանի սցենար կարելի է գործի դնել։ 

Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը․ մեջլիսի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դրա անհրաժեշտությունը չկա, փոխանցում է է «ՌԻԱ Նովոստին»։ Ըստ Թուրքիայի մեջլիսի նախագահի՝, եթե հարկ լինի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից եւ այդ համատեքստում հարկ համարվի օգնել Ադրբեջանին […]

Ինչ օրակարգ կդրվի բանակցային սեղանին պատերազմից հետո /տեսանյութ/

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման օրակարգը հումանիտար քայլերն են՝ գերիների եւ դիակների փոխանակում։ Իսկ ինչպիսին կլինի պատերազմի ավարտից հետո բանակցային գործընթացը։ պատգամավորի խոսքով՝ Երեւանի գործողությունները պետք ուղղված լինեն Թուրքիայի ներկայության բացառմանը գործընթացներում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս փուլը շրջադարձային է Արցախի միջազգային ճանաչման հարցում եւ […]

Այս փուլը շրջադարձային պետք է լինի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ․ իշխանական պատգամավոր /տեսանյութ/

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս փուլը շրջադարձային է Արցախի միջազգային ճանաչման հարցում եւ որ իրենց գլխավոր քայլը պետք է լինի՝ տեղ հասցնել միջազգային գործընկերներին այն միտքը, որ Արցախի անվտանգության երաշխավորումը կլինի նրա ճանաչումը, հակառակ դեպքում Ադրբեջանը կգնա նոր սադրանքների։ Ադրբեջանական դիրքորոշումը պաշտպանելը, պատգամավորի […]

«Վհուկների որսը» նշանակում է թիկունքի ջլատում, որը, մեղմ ասած, մեզ լավ տեղ չի տանի․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինադադարի հաստատումը և խաղաղությունը անհրաժեշտ է, բայց այն պետք է լինի արժանապատիվ ՝առանց նախապայմանի: Ներքին համերաշխությունը և միասնականությունը անհրաժեշտ պայման է հաղթանակի համար, նրանք, ովքեր չեն գիտակցում դա, մեզ հեռացնելու են հաղթանակից: Պետք է համախմբել բոլոր ռեսուրսները` երկիրը փրկելու համար, ներքին պառակտումը, «վհուկների […]

Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա․ թուրք լրագրող

Քրդական ծագումով  թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն»  հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է, տեղեկացնում է  ermenihaber-ը։ Լրագրողը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել է․ «Ձին հեծնած գնում են։ Եթե նայես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի