05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանը երբեք չի համաձայնի, որ Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի դերն առանցքային է լինելու, հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, երկրի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել   էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների  տեղակայումը    կարող էր Ելք դառնալ ստեղծված իրավիճակից եւ    կոչ էր արել   ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային աջակցել Ղարաբաղում  Ռուսաստանի  խաղաղապահ  ջանքերին: «Ռուսաստանը անվտանգության եւ կայունության երաշխավորն է։ Իսկ Թուրքիան այդ դեպքում ապակառուցողական ուժ է։ Երեւանը  երբեք չի համաձայնի, որ  Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում։ Նրա համար  կարևոր չէ նույնիսկ  Ադրբեջանը,  Թուրքիային հետաքրքրում է միայն Օսմանյան կայսրության վերստեղծումը»,- «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել է Հարությունյանը։ Նա հայտարարել է, որ  պատմականորեն այնպես է ստացվել, որ հենց  Ռուսաստանն է ապահովել  խաղաղություն  տարածաշրջանում.  «Հենց որ գալիս էր  Թուրքիան, ապա  այստեղ արյուն էր թափվում»:  

Ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է ամենավտանգավոր փուլին․ փորձագետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարված մարտերը արագորեն մոտենում են իրենց ամենավտանգավոր փուլին: Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վերականգնմանը, News.am-ի հաղորդմամբ՝ Financial Times-ի իր հոդվածում գրում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն: «Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, չխթանեն իրենց դիվանագիտական ջանքերը բանակցությունների հաջորդ փուլում՝ հոկտեմբերի 29-ին, […]

Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով: Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: […]

Ավելի քան 15 անգամ հարվածել են Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների. կան ավերածություններ, զոհ, վիրավորներ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ, հաղորդում են Արցախի ՄԻՊ-ից։ Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ […]

Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում . Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես Հանրապետականը իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան» ու «լափառոշ» հայտարարություններ է անում թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։ Երեւի նման «անհայրենիք ու փոքր […]

Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հեռախոսազրույցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի