14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի զանգ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կունենա միջազգային հեռախոսազանգեր։ «Հնարավոր է, որ օրվա երկրորդ կեսին նախագահը ունենա միջազգային հեռախոսազանգեր։ Դրանց մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու և գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհին տեղափոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ «Ընդհանուր […]

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի […]

Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան: Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ […]

Եթե վայրկյան անգամ տատանվեք, տարակուսեք, չհասկանաք, թե ինչ է կատարվում անմիջապես միացրեք այս տեսանյութը. Աննա Հակոբյան

Եթե վայրկյան անգամ տատանվեք, տարակուսեք, չհասկանաք, թե ինչ է կատարվում անմիջապես միացրեք այս տեսանյութը և բառ առ բառ կլանեք, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Իսկ որպեսզի առհասարակ կասկածի րոպեներ չունենաք՝ ուղղակի օրը սկսեք այս տեսանյութով։ Ու այդպես ամեն օր, այնքան, որքան դրա կարիքը կլինի», – նշել է նա:

ՔՊ վարչության անդամները կառավարությունում են

Այս պահին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը փակ է, սակայն հայտնի է, որ քննարկվում է Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները, որից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարեցին, որ դեմ են տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին եւ որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի։ Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է […]

Նահանջը պարտություն չէ… Արծրուն Հովհաննիսյան

Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ. Վահան Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը հողամասային նպատակային նշանակությունն այլ կատեգորիայի փոխելու մասին մի քանի առաջարկ ներկայացրեց, որոնք ավագանու կողմից ընդունվեցին միաձայն: Նախագծով առաջարկվում էր Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում գտնվող 8744, 9 ք/մ հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի: […]

Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքի. Ադեկվադների ուղերձը առաջնագծից /տեսանյութ/

Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի ուղերձը ռազմաճակատից․արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին։ «Ադեկվադ» միաբանություն կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով։ «Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը […]

«Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն։ «Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին: Զորակցում եմ վարչապետին հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի