21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը որոշ տեղերում հակագրոհ է իրականացրել։ Մեր զինված ուժերը համառ մարտեր են վարում։ Կեղծիք է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմն ունի հարյուրավոր […]

Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական  Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի […]

Ալիևի օգնականը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մեկ անգամ ևս կրկնել է Ադրբեջանի պաշտոնական ապատեղեկատվությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու և խաղաղ բնակիչներին թիրախավորելու մեջ: Հաջիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցույց տված աջակցության, հատկապես բազմաթիվ սատարող հայտարարությունների համար՝ […]

«Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն»

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։ Այսօր մեր գերագույն խնդիրն այդ գործընթացն արագացնելն է։ Սեյրան Օհանյան

Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է. սենատոր Մենենդես

Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշված է նրա թվիթերյան գրառման մեջ։

«Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան և այս գիշեր Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները մի շարք փայլուն գործողություններ են իրականացրել։ Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է, իսկ հարձակման թափը կոտրվել։ Ինչպես և կանխատեսում էի երեկ ցերեկը, երկրորդ փուլում սկսվել է թշնամու մարդկային և տեխնիկական ռեսուրսների ինտենսիվ ոչնչացում։ […]

Դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը. Հայտարարություն

Սկսվել է պատերազմ, որն արցախա-ադրբեջանականից տարածաշրջանայինի վերածվելու տեսանելի լիցքեր ունի: 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դրված է մեր ազգային լինելության խնդիրը. եւ սա չափազանցություն չէ: Այս մասին հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցությունն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայ ժողովրդի եւ հայ պետականության համար նույնությամբ կրկնվում է 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերը, եւ որպեսզի […]

«Ադրբեջանցիները սկսել են դժգոհել. վարձկանները կոտրում են խանութները, թալանում են մարդկանց, ստիպում հիջաբ կրել»

Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին […]

«Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված․ Մենք պատրաստ ենք փոխզիջման․ այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել»․ Մնացականյան

Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին «Ֆրանս 24»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: -Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք […]

Այս ավանտյուրան կարող է ադրբեջանական կողմի և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ ներքաղաքական ֆիասկոյով ավարտվել

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ 2016 թ․-ին ադրբեջանական ապրիլյան ավանտյուրան հետևանք էր նաև հայկական կողմին թերագնահատելու և հայագիտական հետազոտությունների թուլության, ասել եմ միշտ։ Ես կարծում էի, որ հաջորդ անգամ թշնամին ավելի խելոք կգործի, բայց առավելագույնը որ նրանք կարողացան անել առաջին օրը, ապրիլյանի տրամաբանության շարունակումն էր՝ պարզապես այլ մասշտաբներով։ «Բազմոցային զորքերի» ներկայացուցիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված