14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:

Հերթական մանիպուլյացիան ՝ հանուն ջրի երեսին մնալու Փաստ

Պատերազմական այս օրերին քաղաքական բաղադրիչ ունեցող գրեթե բոլոր օրակարգերը մղվել են հետին պլան։ Սա վերաբերում է քաղաքական դաշտում գործող բոլոր բևեռներին, այս ամենն արվում է ազգային ներքին համերաշխության և կոնսենսուսի ապահովման համար, թեպետ որոշ «դեմքեր» և շրջանակներ (հիմնականում ոչ իշխանական, այլ ինքնակոչ սատելիտներ) շարունակում են ընդդիմությանը դիտել որպես թշնամի։ Իսկ ահա արևմտյան ֆինանսավորմամբ ապրող հայտնի […]

Պարգեւատրումների հարցը լուրջ դժգոհություն է հասունացրել․ Ժողովուրդ

Հայաստանում պարգեւատրումների թեման շարունակում է ակտուալ մնալ: Այս առումով լուռ դժգոհություն է նկատվում մասնավորապես նախարարությունների միջին եւ ցածր օղակներում աշխատողների շրջանում, որոնք անարդար են գտնում պետական նման վերաբերմունքը, քանի որ ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ եւ զրկվել են պարգեւատրումից: Նշենք, որ պարգեւատրումների շուրջ հասարակական դժգոհությունը հանգեցրեց նրան, որ դրանք սահմանափակվեցին պետական ապարատի աշխատողների համար: […]

Ինչո՞ւ են թաքցնում․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրատապ մեկնել են Մոսկվա․ Հրապարակ

Երեկ առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրատապ այցով մեկնել են Մոսկվա։ Թերթի լուրը հաստատեցին «Իմ քայլի» պատգամավորները։ Թերթի խորհրդարանական  աղբյուրներն ասացին նաեւ, որ հայ պատգամավորների մոսկովյան այցի նպատակը ռուս գործընկերների հետ շփումն է, ուզում են հասկանալ տրամադրությունները, եւ եթե հնարավոր է, նաեւ աջակցություն խնդրել։ […]

Բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար. Արտակ Զաքարյանը` Արծրուն Հովհաննիսյանին

«Արծրուն, նախ բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար։ Երկրորդը՝ խորհուրդ եմ տալիս ուշադիր վերընթերցել ՀՀ ԶՈւ զարգացման և արդիականացման նախորդ ժամանակաշրջանների բոլոր ծրագրերը, որոնք իհարկե հուսով եմ չես հրապարակի։ Եվ վերջապես, հիմա մեր բոլորի ուշադրությունը միայն անխուսափելի հաղթանակն է, որից հետո կարծում եմ առիթներ կլինեն հետադարձ վերլուծություններ անելու համար»: Այսպես […]

Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը»․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ «Բոլորը գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: «Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, […]

Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին

Ահաբեկչական կազմակերպությունների անդամները հիմա տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ստացվող տեղեկություններով՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչեւ արմունկները, ինչպես ասել ենք, թաթախված են արյան մեջ»,- ասել է Զախարովան։ Ընդ որում, նրա խոսքով, խոսքը արմատական տրամադրվածությամբ վարձկանների […]

Հաղթանակը նա է, երբ որ հակառակորդը պարտվում է. ՀՀ ԱԳ փոխնախարար

Այդ ե՞րբ է եղել, որ պատերազմի ժամանակ հարցի դիվանագիտական լուծում է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է», – ասաց ԱԳ փոխնախարարը։ Շավարշ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ում մակարդակով են տեղի ունենում խորհրդակցություններ Ռուսաստանի հետ։ «Ինչ որ պետք է՝ արվում է», – ասաց նա։ […]

Ալիեւը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպելու իմաստ չի տեսնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ եւ անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի»,- ասել է Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով` «խոսելով փոխզիջումների մասին` Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, ինքնորոշումից […]

«Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Այդպես ավելի համակարգված է լինելու»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի