15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուրս եկեք եւ մերժեք դավաճանին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին հատկապես, ինձ նամակներ են գրում, փողոցում են հարցնում՝ ինչու իշխանությունը տվեցիք Նիկոլին։ Ժողովուրդ ջան, Նիկոլին դուք եք տվել իշխանությունը։ Տվեցիք այն օրերին․ Երբ հրապարակում իմ ելույթի ժամանակ զգուշացնում էի, որ գալու է այս օրը, դուք սուլում էիք։ Երբ գիշերով ներխուժեցիք ԱԺ շենք […]

Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է, սիրելի հայրենակիցներ։ Քիչ առաջ դավաճանների խունտայի փոխդավաճաններից մեկը հայտարարեց, որ հիմնադրամի փողերի մի մասը փոխանցվել է կառավարությանը։ Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ։ #հողատու»։

«Հիմա հասկանո՞ւմ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումն ինչ դժոխքի է վերածվում մեզ համար»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետեւ նշված բնակավայրերը, ինչպես […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. Փոխվարչապետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռևս ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ԱԺ-կառավարույթուն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ասեմ՝ ինչ նպատակով: Այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Սա ամենկարևոր հարցն է և, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական […]

Իշխանությունը, փոխարեն անհապաղ միջոցներ ձեռնարկի գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելու համար, զբաղված է հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներով. Վանեցյան

Քիչ առաջ ՀՔԾ ներկայացավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրեն կանչել են մեղադրանք առաջադրելու՝ ռազմական դրության պայմաններում հանրահավաք կազմակերպելու համար: «Նպատակը մեկն է՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը: Սա հստակ քաղաքական հետապնդում է: Իշխանությունը, փոխարեն կարևոր գործերով զբաղվի՝ զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ցուցակը հրապարակի, րոպե […]

Վարչապետի խոսնակի՝ Մանե Գևորգյանի հրապարակած արդեն հայտնի տեսանյութում տեղ գտած իմ լուսանկարը որակավորում եմ որպես ստոր զրպարտություն․ Աշոտ Անդրեասյան

Վարչապետի խոսնակի՝ Մանե Գևորգյանի հրապարակած արդեն հայտնի տեսանյութում տեղ գտած իմ լուսանկարը որակավորում եմ որպես ստոր զրպարտություն։   Ջարդարարների կողքին տեղադրված իմ <<մասնակցությամբ>> հատվածում դուք տեսնու՞մ եք որևէ օրինազանցություն կամ ջարդարարություն։   Իմ անձի և իմ կուսակցական ընկերների դեմ այս կեղտոտ զրպարտությունն ապացուցում է իշխանական ապարատի անզորությունը մեր նկատմամբ կեղտոտ խաղեր իրագործելու։   Թե՛ կառավարության […]

Հիշելով լեգենդին․ ոճային Երկաթյա լեդին /ֆոտո/

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը կնշեր ծննդյան 91-ամյակը։ Նրան անվանում էին «Երկաթյա լեդի» իր հաստատուն եւ անկոտրուն բնավորության համար։ Թետչերը ղեկավարել է երկիրը 11 տարի՝ 1979-1990 թվականները։ Թետչերը պատմության մեջ է մտել իբրեւ խելացի ու նաեւ ոճային քաղաքական գործիչ, նա աչքի էր ընկնում նրբաճաշակ կերպարներով։ Ահա ոճային քաղաքական գործչի ամենատպավորիչ կերպարներից […]

Ելքը՝ արտահերթ ընտրություններ․ Ալյանս

«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. «Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետևանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ և համատարած ցասում, առանց այն էլ կադրային որակի առումով աչքի չընկնող պետական ապարատը հերթով լքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանության ներսում խժդժության դրսևորումներ են տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի