06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը կյանքի կոչվեին

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը, այդ թվում` Ռուսաստանի, կյանքի կոչվեին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: RT հեռուստաալիքի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է, որ հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, և, ելնելով դրանից, սկսել է […]

Գիշերը 10-ից ավելի մարդ, այդ թվում պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մեքենաներով հավաքվել են իմ տան մոտ, զանգահարել եմ ոստիկանություն. Վարդան Աթաբեկյան․ Armdaily.am

Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։ Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Աղբյուրի տեղեկություններով, […]

«Հիմա արդեն հասկանալի՞ է, թե ինչու էր Սասուն Միաքայելյանն ասում. «…Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատագրական պատերազմը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա արդեն հասկանալի՞ է, թե ինչու էր Սասուն Միաքայելյանն ասում. «…Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատագրական պատերազմը»։ Նա բոլորից լավ էր ճանաչում Նիկոլ Փաշինյանին»։    

Բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել․ ով էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից՝ պոչը խաղացնելով․ Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իր ինսթագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Արցախյան ճակատից և գրառում է կատարել, որում նշվում է․ «Եղբայրներ, ցավով պետք է նշեմ, որ ամեն բան չէ, որ մեր ուժերի սահմաններում է: Մենք այստեղ էինք, թողել էինք մեր ընտանիքները, հարազատներին և մտերիմներին: Այդքան մարդ մահացավ: Այդքան երիտասարդներ, որոնք այնքան շատ բան […]

Արցախի նախագահը անձամբ դիմել է Փաշինյանին պատերազմը դադարեցնելու համար (Տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ, տեղեկացնում է նա իր ֆեյսբուքյան էջում: «Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները: Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ […]

Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է ՀՔԾ։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ 2,5 տարի պայքարել է ու պայքարելու է ապազգայնության ու պարտվողականության դեմ։ «Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։ Հաղթանակ խոստացող, բայց պատերազմ […]

Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։ Մարտական դիրքերից մեկից արված տեսանյութում Աննա Հակոբյանն ասում է, թե իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն: «Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր […]

Մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի, այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան․ Միքայել Մինասյան

Վերջին 100 տարում հազիվ էինք դուրս եկել զոհի կարգավիճակից։ Հազիվ էինք սովորել լինել հաղթանակած ազգի զավակներ։ Սփյուռքահայերը, գալով հայրենիք, հպարտանում էին, թե գնում են երկու հայկական պետություններ այցի։ Հիմա բոլորը նվաստացած են։ Կորցրել են իրենց արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ռուսաստանահայերը, որ լինելով մեծաքանակ ու […]

Հայկ Մարությանն արդեն Երևանում է. ավագանու անդամները նիստին են սպասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել: Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձեւավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեեւ քաղաքապետը Երեւանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի