17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով է եղել Սամվել Բաբայանի եւ ադրբեջանցիների միջնորդը

«Հրապարակ»-ը գրում է. «Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում  Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական […]

Հաջորդը ուժայիններն են

«Հրապարակ»-ը գրում է. «Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։ ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու […]

Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։ Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում: Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ […]

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը  ճիշտ որոշում կայացրեց։ Հոկտեմբերի 1-ը շրջադարձային է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար: 1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ: Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված […]

Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է առաջադրել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Նա նշել է, որ ձերբակալվածների «բոլոր իրավունքները պաշտպանված են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան»։ Հիշեցնենք, արդեն մեկ տարի է Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին […]

Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել

Արդարադատության նախարար Գրիգոր Միասյանը հրաժարական է տվել։ Այս մասին ֆեյսբուքյա էջում գրել է հենց Մինասյանը։ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: […]

Անձնագրային ծառայությունը որոշում է, որ այսուհետ դուք մարդ չեք, այլ պրեժևալսկու ձի

Արման Աբովյանը անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման փաստին, գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը ( ավելի ճիշտ այսուհետ, այսպես կոչված ՍԴ ն)որոշում է կայացրել Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի վերաբերյալ կետը ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Սրանով տրվել է Հայաստանը “արևմտյան ադրբեջան” դարձնելու մեկնարկը, և եթե դուք դա դեռ չեք հասկացել, ապա կամ դուք շատ եք […]

ՍԴ շենքում նստող մարդիկ, եթե Նիկոլն ու նրան ասողներն ուզեն, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ակտուալ չէ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. Սահմանադրական դատարանի կազմաքանդումն ավարտվել է դեռ 2020 թվականի պատերազմից առաջ։ Մոտավորապես Ադրբեջանին Բայրակթարների մատակարարմանը զուգահեռ։ Ուստի ՍԴ գոյություն չունի։ Իսկ ՍԴ շենքում նստող մարդիկ, եթե Նիկոլն ու նրան ասողներն ուզեն, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ակտուալ չէ։ Ընդ որում, չի բացառվում, որ նրանք ճիշտ արձանագրում կատարեն։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի