18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը պահանջում է «Գազա քաղաքում գտնվող բոլոր մարդկանցից» հեռանալ /Տեսանյութ/

Իսրայելի զինվորականները Գազա քաղաքի բոլոր բնակիչներին կոչ են արել հեռանալ հարավից դեպի կենտրոնական Գազայի հատված՝ հյուսիսում ուժեղացված մարտական  գործողությունների ֆոնին: Ինքնաթիռով բաց թողնված թռուցիկները հրահանգում են «բոլորին Գազա քաղաքում» լքել «վտանգավոր մարտական ​​գոտին» սահմանված անվտանգ երթուղիներով, որոնք նշված են որպես երկու ճանապարհ, որոնք տանում են դեպի ապաստարաններ Դեյր ալ-Բալահում և ալ-Զավաիդայում: ՄԱԿ-ը հայտարարել է, որ […]

ՆԱՏՕ-ն խոստանում է Ուկրաինային  դեպի իրեն անդամակցության «անշրջելի ճանապարհ» /Տեսանյութ/

ՆԱՏՕ-ի անդամները խոստացել են աջակցել Ուկրաինային ապագա անդամակցության «անշրջելի ճանապարհին», ինչպես նաև ավելի շատ օգնություն ցուցաբերելուն: Թեև Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ռազմական դաշինքին միանալու պաշտոնական ժամկետը չի համաձայնեցվել, ռազմական դաշինքի 32 անդամներն ասացին, որ «անսասան» աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պատերազմին: ՆԱՏՕ-ն նաև հայտարարել է Ուկրաինայի բանակի հետ հետագա ինտեգրման մասին, և անդամները տրամադրել են 40 միլիարդ […]

Փաուերը պահանջում է հայերի վերադարձը Արցախ, պետդեպի տեղակալը Բաքվում գովում Ադրբեջանին. քաղաքագետ

Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման […]

«Կառավարությունը փաստեց` Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է Ադրբեջանին։ Փոխանցված հատվածը համարվում է […]

Կարևոր փաստեր, որոնք չպիտի անտեսի ԱԱԾ տնօրենը

168.am-ը գրում է, որ հուլիսի 2-ին հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետևյալ հարցադրումներով. Հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ճակատեն համայնքի բնակիչների հետ հանդիպմանըհայտարարել էր,որ Ոսկեպարի սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ են սարքում՝ ցույց տալով համապատասխան նկարը: Խնդրում ենք մանրամասնել՝ Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Կիրանցում և Ոսկեպարում տեղադրվե՞լ […]

10-ից 9-ի դեպքում ջերմ ընդունելության կարժանանան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննան ու Նիկոլը կարան գնան մշակութային էլիտայի ցանկացած ներկայացուցչին հյուր, ու 10-ից 9-ի դեպքում իրանք ջերմ ընդունելության կարժանանան։ Այ սրանում ա խնդրի խորքայնությունը։ Եթե աշխարհ տեսած, կրթված ու քաղաքակիրթ արվեստագետն ա քծնում, կամ առնվազն հյուր ընդունում էտ գավառականների ընտանիքին, որդու արյան դիմաց կարմիր դիպլոմ ստացող ու դրանով ուրախացող միջին վիճակագրական […]

Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզի

Հուլիսի 10-ից Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղի հատվածում։ Շրջանցիկ ճանապարհն անցնում է Աճարկուտով, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ «Ես այն քաղաքացիներից չեմ, որ ասում են՝ «ինչ լավ ա, մեր գյուղն ապահով է, մեր գյուղից տարածք չեն տալիս, ինչ ուզում ա լինի»։ Ո՞նց ամեն ինչ […]

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումն արդյունավետ է համարել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եղել է արդյունավետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն՝ ուղղված նրանց երկու […]

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նորից անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Լիլիթ Բեգլարյան

ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեր միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նորից անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։ Հրապարակման մեջ ասվում է՝ «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին: Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի