18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: […]

ՀՕՊ ստորաբաժանումները Գեղարքունիքի հատվածում կասեցրել են ադրբեջանական ԱԹՍ-ների մուտքը ՀՀ օդային տարածք. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւհակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:    Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ. Վերջինս հրաժարվել է. «Փաստինֆո»

Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։ Համայնքապետը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է հրաժարականի պահանջի մասին մեր տեղեկությունները. «Այո, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ […]

Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։ Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։ Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։ Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։ Հունիսի 20-ի […]

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն. yerkir.am

yerkir.am-ը գրում է․ Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Օրակարգում ներառված հարցերի թվում, բացի հաշվիչ հանձնախմբի, ԱԺ նախագահի, երեք տեղակալների, մշտական հանձնաժողովների ու նախագահների ստեղծումից և ընտրությունից, ներառված է նաև Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման մասին հարցը: ՀՀ Ազգային ժողովի կայքում զետեղված՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում […]

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։ Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ […]

«Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է հին կազմով հուլիս 30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել պատգամավոր Հրաչյա Հակոբյանից, որը հաստատեց, որ նման հարց քննարկվում է, բայց դեռ վերջնական որոշում չկա: Իսկ թե օրակարգում ի՞նչ հարցեր կլինեն՝ պատգամավորն ասաց, երբ վերջնական որոշում կլինի նիստ հրավիրելու վերաբերյալ, օրակարգը կհստակեցվի: Հիշեցնենք, որ 8-րդ գումարման ԱԺ […]

Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին, աշխատում են կողմերի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:  «Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։ Եվ դուք գիտեք, որ ՌԴ ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է», – նշել է […]

Բաքվում ևս 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման

Բաքվում ևս 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում Է Sputnik Азербайджан-ը, դատախազը 13 մեղադրյալներից յուրաքանչյուրի համար 7 տարվա ազատազրկում էր պահանջել: Պատիժը կրելուց հետո նրանք հարկադրաբար կարտաքսվեն։ Հիշեցնենք, որ սա հայ ռազմագերինի երրորդ խումբն է, որը դատապարտվել է ազատարզրկման: Նրան Ադրբեջանում համարվում են «դիվերսանտներ»:

Կութի մուտքը փակ է, քանի որ հակառակորդի կողմից դեռ մայիսից կա որոշակի առաջխաղացում. Գեղարքունիքի մարզպետ

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», – ասաց Սանոսյանը Մարզպետի խոսքով՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։ Նա ասաց, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի