24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կութի մուտքը փակ է, քանի որ հակառակորդի կողմից դեռ մայիսից կա որոշակի առաջխաղացում. Գեղարքունիքի մարզպետ

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», – ասաց Սանոսյանը

Մարզպետի խոսքով՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։

Նա ասաց, թե ռուսական կողմի հետ բանակցություններից մանրամասներ չի կարող հայտնել, բայց կարող է ասել, որ որոշակի պրոցես եղել է ու կա։

«Թե հիմա ինչ փուլում են, չեմ կարող ասել», – նշեց Սանոսյանը։

Հարցին, թե ինչու է փակ Կութ գյուղի մուտքը, Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով։

«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, որոշում է կայացվել, որ այդպես վարվենք», – ասաց նա։

Գնել Սանոսյանի խոսքով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել ու հանքն այս պահին չի աշխատում։

Նա ասաց, թե բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել ու բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

twitter sharing button
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ