05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին, աշխատում են կողմերի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

 «Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։ Եվ դուք գիտեք, որ ՌԴ ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է», – նշել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է արդյոք պահպանության տակ վերցնել հայկական սահմանը եւ արդյոք չի վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ սահմանապահների անցակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ