28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։

Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա՛։ Ուրեմն մանիպուլյացիա մի՛ արեք։

Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է։
Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ