19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր զարգացումներ՝ զինվորների մասունքների անարգման գործով. «Իրավունք»

«Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մեղադրյալներ չկան, իսկ հարուցված քրեական գործով քննությունն ընթանում է: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են բավականին մեծ թվով մարդիկ, որոնց շարքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չկա: Իսկ առաջիկա շաբաթվա […]

Թեժ քննարկումներ «Իմ քայլ»-ում. ցանկանում են պահել չորս հանձնաժողովները. «Ժողովուրդ»

«Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին: Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձևով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարևորություն է ներկայացնում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև Պետաիրավական, […]

Մարիամ Փաշինյանը շուրջ 7 ավտոմեքենայի ուղեկցությամբ է Իջևան գնում. «Իրավունք»

«Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, կարծես, բավականին վախեցած է: Ամառային տապ օրերին Մարիամը հաճախակի գնում է իր հոր ծննդավայր Իջևան, Իջևանի գեղատեսիլ վայրերով զմայլվելու և լիցքաթափվելու նպատակով: Պարզվում է` օրեր առաջ Մարիամը Իջևան է գնացել ավելի քան 7 ավտոմեքենայի ուղեկցությամբ: Թե իրականում ինչից և ումից է այսքան վախեցած Մարիամը, հստակ չէ, […]

Մի զարմացեք, որ Ալիեւը ասում է Զանգեզուրը ադրբեջանինն է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի զարմացեք, որ Ալիեւը ասում է Զանգեզուրը ադրբեջանինն է, մի զարմացեք, երբ ասում է իրենք հասնելու են իրենց պատմական Սեւան, Երեւան, էլի չգիտեմ ուր․․։ Իբր ի՞նչի եք զարմանում, դեռ չեք հասկացե՞լ, թե ինչի համար էր այս ամբողջ բոլոլան,դեռ ձեւ եք անում, որ չեք […]

Կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակը շարունակում է հստակ քայլեր ու որոշումներ պահանջել. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսնբուքյան իր էջում գրել է.   «Կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակը շարունակում է հստակ քայլեր ու որոշումներ պահանջել:   Նորություն չեմ ասի, որ ռիսկային խմբում են նաև բժիշկներն ու բուժաշխատողները: Հայաստանում պատվաստվել է բժիշկների և բուժաշխատողների 36.3%-ը, որը շատ ցածր ցուցանիշ է: Այս թիվն էլ չի արտացոլում իրականությունը, քանի որ մեծ […]

Նիկոլը հող է պատրաստում ՌԴ-ին այս տարածաշրջանից դուրս հանելու համար․ Շարմազանով

«ՀՀ իշխանություն կոչված կապիտուլյանտները փորձելու են իրականացնել գունավոր հեղափոխության 2-րդ փուլն՝ իրենց արտասահմանցի հովանավորների օգնությամբ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ես դեռ 2018-ին եմ ասել՝ այս հեղափոխություն կոչվածը, որն ուներ հովանավորներ, երկու նպատակ էր հետապնդում․ համար մեկ ուղղություն՝ Արցախից հրաժարում կամ Արցախի հակահայկական լուծում, այն է՝ Արցախը՝ որպես հայկական անվտանգային […]

Էրդողանը որոշել է ժխտել Ցեղասպանությունը նաև գիտական հենքի վրա. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Էրդողանը որոշել է ժխտել Ցեղասպանությունը նաև գիտական հենքի վրա։   Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ստամբուլի համալսարանի ենթակայությամբ ստեցծվելու է «Ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցանքների միջազգային ինստիտուտ»։ Նախկինում, Թուրքիայում պետական մակարդակով ստեղծվել էր հատուկ հաստատություն, որը զբաղվում էր հայերի, հույների և […]

Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ կարելի է սպասել․ Առուշ Առուշանյան

Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, և մենք ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրեն առաջադրված մեղադրանքը Սյունիքի այլ համայնքապետերի ձերբակալությունների շարունակությունն է, Առուշանյանը նշեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ […]

Մեզ վերապահված է մեր տղաների դիմաց ականազերծման քարտեզներ հանձնողի կարգավիճակը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Կապիտուլյանտական պայմանագրի ստորագրումից ու ռազմական գործողությունների ավարտից անցել է արդեն ավելի քան ութ ամիս, մինդեռ Բաքվի բանտերում շարունակում են տաժանակրի կյանքով ապրել մեր զինվորականները, որոնց փրկության հետ կապված հույսերը կախված են մեր դաշնակցի՝ Ռուսաստանի ունեցած պահվածքից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ Հայտարարությունում մասնավորապես  ասվում է․ «ԱՍՊԱՐԵԶ ԵՆ ՄՏՆՈՒՄ․․․ ԽՈՀԱՐԱՐՆԵ՞ՐԸ Զանգվածային լրատվության […]

Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը դիմել է միջազգային հանրությանը

Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, դիմել է միջազգային հանրությանը։ «Իմ հայրը քաղբանտարկյալ է։ Մի քանի օր առաջ, ինչպես եւ շատ այլ մարդկանց իմ երկրում, ձերբակալեցին իմ հորը»,- ասել է նա։ «Միակ պատճառն այն է, որ նա հրաժարվել է ընդունել այն ռեժիմը, որը ներկայում կառավարում է մեր երկրում։ Վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ հայրս պաշտպանում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի