Գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումներ․ ՀՀ նախագահի ուղերձը
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Սահմանադրության օրն է: Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները: Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում. «Հոդված 1. Հայաստանի […]





































