20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի. Փաստաբաններ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել։ «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական […]

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը

ՌԴ ՊՆ-ում հաստատել են  Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը: «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,-ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում […]

«Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ…»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ… …մսխեց մեր պետականությունը, մսխեց բանակը, մսխեց Արցախը, մսխեց մեր ազգային արժանապատվությունը… … քիչ առաջ հաղորդվեց թշնամու դիպուկահարի կողմից հայ գյուղացու սպանության մասին… … քիչ հետո էլ կհաղորդվի, որ քրեական գործ է հարուցվել… …վաղն էլ կապիտուլյանտը կասի, որ թշնամու […]

Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը: «Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա: […]

Մինչ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու կեղծ գաղափարներով են տարված․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Facebook-ում գրել է․ «Վերջին օրերին դեպի Ադրբեջանի տարբեր երկրներից իրականացվող ռազմական մատակարարումներն ինտենսիվ բնույթ են կրում, ինչը պայմանավորված է 2020 թվականի հետպատերազմական իրավիճակով։ Հարցն այն է, որ անկախ պատերազմի արդյունքներից, Ադրբեջանը մեծաքանակ զինամթերք է ծախսել, մեծ թվով տեխնիկա, տեխնիկական միջոցներ ոչնչացվել են, իսկ վերականգնման գործընթացն այսքան արագ չէր […]

Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը. Հայկ Մարության

Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը` շնորհավորելով Երեւանի տոնը: «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր, ավանդույթի համաձայն, նշում […]

Երեք տարի անցավ ե՞ւ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երեք տարի անցավ ե՞ւ․․․երանի ես սխալ լինեի…   Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում, կարելի է ասել, կողքից: Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, […]

Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել. Վանեցյան

Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել», – 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օպերատիվ կապի  վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին՝ Վանեցյանն ասաց, որ վարչապետն իրականում դիմում է մանիպուլյացիայի։ Հարցի պարզաբանման համար նա սկզբում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կապը՝ նշելով, որ […]

Փաշինյանին անհանգստացնում է բուն «պրոցեսի» ձգձգումը. Նա նյարդայնացել է․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի հիմնական թեման կապված է եղել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և դրա կիրառելիության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկմանը մասնակցել է մասնագետների բավական լայն շրջանակ, հիմնականում՝ տնտեսագետներ և իրավաբաններ։ Փաշինյանը բավական նյարդային կերպով դժգոհել է, որ օրենքը գրեթե չի կիրառվում, քանի որ […]

Ո՞ր դեպքում է ավելի շատ ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո. «Փաստ»

Վերջերս շատ է բարձրացվում այն հարցը, թե պատերազմն արդյո՞ք անխուսափելի էր, մի՞թե հնարավոր չէր այն կանխել։ Այս հարցադրումը լուրջ վերլուծության առարկա կարող է դառնալ պատերազմի պատճառների քննության և հետագայում պատմությունից դասեր քաղելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում, որպես կանոն, ընդգծում էին ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի