22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի […]

Հենց Հայաստանի իշխանությունների պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք. «Փաստ»

Պարզ է, որ անցյալ տարի պատերազմը հենց այնպես չսկսվեց։ Շարունակենք հասկանալ, թե ինչու այն սկսվեց և ինչու նման ավարտ ունեցավ: Արձանագրենք, որ օրվա իշխանությունները դրա համար ստեղծել էին լիովին «բարենպաստ» միջավայր։ Ժամանակ կար, երբ պաշտոնական Բաքուն խոսում էր այն մասին, թե միջնորդները իրենց ճնշում են, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը, կամ ակնարկում էր, թե միջազգային հանրությունը […]

Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար ձերբակալվել են. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած […]

Դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ստացած պարգեւավճարները․ «Հրապարակ»

«Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես  տնօրինել անկախության 30-ամյակին ԱԺ նախագահությունից ստացած պարգեւավճարները։ Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 70 տոկոսի չափով պարգեւավճար էին ստացել: Եվ, ի տարբերություն իշխանականների, որոնք գոհ ու երջանիկ էին այդ «սիմվոլիկ գումարի» առթիվ, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են փողից եւ այն կուղղեն կա՛մ պատերազմի հետեւանքով զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, […]

Առողջապահության նախարարությունը հետողորմիա արեց. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ խտրական վերաբերմունքի դրսեւորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում […]

Ալեն Սիմոնյանի որոշումից իշխանական պատգամավորները զարմացել են. «Ժողովուրդ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել: Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ […]

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

Երեկ՝ սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել, հաղորդում է Hraparak.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դրանից ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը): ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ […]

Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»

Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը, գրում է «Հրապարակը»: Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Ըստ թերթի` զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում: Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին: Ըստ ամենայնի` […]

Էրդողանն ի՞նչ ունի խոսելու, ծնկի եկած մարդու հետ չեն խոսում, հրահանգում են, և նա կատարում է. Արմինե Ադիբեկյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ Արցախյան վերջին պատերազմից մեկ տարի անց մենք դեռ կորուստների փուլում ենք, որոնց ծավալը շարունակ մեծանում է: Լրագրողի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ իշխանության՝ այսքան դավաճանությունից խոսելուց հետո մենք դեռ չունենք պատժված դավաճաններ, Ադիբեկյանը պատասխանեց. «Սովետական դատախազությունում այսպիսի ասացվածք կար, ասում էին՝ երբ սկսում ես ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի