22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մուրճը դարձավ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԵԽԽՎ սեպտեմբերի 27-ի լիագումար նիստի սղագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը (անգլերեն տարբերակի հղումը՝ մեկնաբանություններում): Ելույթը վերաբերվում էր արտահերթ ընտրությունների մասին զեկույցին:   «Հարգելի տիկնայք և պարոնայք, Մենք այստեղ բոլորս քաղաքական գործիչներ ենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից և ոչ […]

ՔՊ-ի ծանր հրետանի համարվող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իրենք իշխանության գալով, չեն նկատել բանակի խնդիրները. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Նիրի Հոխիկյանը գրում է. ՔՊ-ի ծանր հրետանի համարվող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իրենք իշխանության գալով, չեն նկատել բանակի խնդիրները, չեն հասկացել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի հակասությունները, բլա-բլա-բլա։ Այսպես որ շարունակվի, իշխող քաղաքական խունտան մի օր էլ կխոստովանի, որ իրենք -չէին հասկացել, թե ինչ աղետ են բերում հայկական պետականության գլխին’ գործարքի գնալով Թուրքիայի հետ, […]

«Ղարաբաղում հաղթանակը հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել». Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Խոսնակը կրկին շնորհավրել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով մեծ ձեռքբերում տարածաշրջանի համար: Քալընը կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարում սառեցված հակամարտության […]

Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպե՞լ են. aravot.am

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ։ ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ: Aravot.am–ին հասած տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման օրակարգը հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Քննարկման […]

Մի ոչ մասնավոր պատմություն. Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը: Հայտարարությունում ասվում է. «Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու […]

«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. դատարանում քննվում է նրան կալանավորելու մասին միջնորդությունը

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, քննվում է Գալստյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ «Լրիվ տարբեր գործեր են, նախորդ քրեական գործի հետ […]

«Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։ Մի կողմից դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։ Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաև տեղեկատվական/քարոզչական դաշտում։ Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ […]

15 000 դրամանոց թեստը, որի ինքնարժեքը 2 000 դրամ է, դարձավ 5 000 դրամ. թալանի մասին խոսող կառավարությունը մեկ տարում 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել․ ակցիայի նախաձեռնող

Կառավարության շենքի առջև են հավաքվել ՀՅԴ երևանի քաղաքային կոմիտեի անդամները, որոնք ցանկանում են հանդիպել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և նրան ուղղել հասարակությանը հուզող մի շարք հարցեր։ Նախարարին կառավարության շենքի մոտ սպասելու պատճառն այն է, որ Առողջապահության նախարարությունում նրանց չեն ընդունում։ «Հիմնական հարցը կապված է թեստավորման հետ։ Ո՞նց եղավ, որ 15 000-անոց թեստը, երբ, իրենց իսկ […]

Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ: Նա ասաց, թե այսօր Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: «Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետևանքները ու մարտահրավերները: 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը ու բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման ու դեպի ապագա […]

Մայր ԲՈՒՀ-ի «սորոսականացում» է տեղի ունենում․ ԵՊՀ դոցենտ

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է, որ իշխող ՔՊ-ի կողմից մայր ԲՈՒՀ-ի գրավման գործընթացը, որն սկսվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այժմ եզրափակիչ փուլին է հասել։ «Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո համալսարանականներն արդարացիորեն իրենց բողոքը արտահայտեցին, գիտական խորհուրդը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը տեղի չունեցավ։ Ավելին, նույն քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, 2020թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի