09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սև իկռա էլ ուտեք՝ պարտված եք. Էդուարդ Շարմազանով

AD TV «Հարցազրույցի» տաղավարում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն ունի բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չի ստացել ու դրանից կարող է հետևություն անել, որ Արցախյան 44-օրյա պատերազմը Արցախյան հակամարտությունը պատերազմի միջոցով պարտության գնալու, այդպես խնդիրը լուծելու միջոց էր։
 
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին դեմարկացիային ու դելիմիտացիային պատրաստ լինելու, Հադրութն ու Շուշին օկուպացված չհայտարարելը, Գորիս-Կապան ճանապարհի հատվածը ադրբեջանական անվանելը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ամրագրումներն են, որոնք կխփեն Հայաստանի պետականության դագաղի վերջին մեխը։
 
Շարմազանովը նշում է, որ նույնիսկ պատերազմի սկզբում Ալիևն ու Էրդողանը միասին չէին կարող երազել, որ պատերազմը կունենա նման արդյունք, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն այդքան ապաշնորհ էին՝ ունեցանք այդպիսի արդյունք։
 
Ինչ վերաբերում է Արցախի Մարտակերտում՝ ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ տրակտորիստի սպանությանը, Շարմազանովը նշում է, որ այս կրակոցն ուներ երկու նպատակ՝ առաջինը բարոյա-հոգեբանական, որպեսզի մարդկանց շրջանում վախի ու հուսահատության մթնոլորտ ձևավորել և աշխարհաքաղաքական՝ ուղղված ռուս խաղաղապահների դեմ։
 
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը նշում է, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, այլապես կործանումն անխուսափելի է։ Նա նշում է, որ իրենք գիտակցել են իրենց սխալները և իշխանության գալու հավակնություններ չունեն՝ հիմա Հայաստանի պետականությունը փրկելու ժամանակն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
 
armdaily.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ