22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում. Freedom House-ի անդրադարձը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարճ հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանի իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքի ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու […]

Պարտված իշխանությունները Հայաստանը տանում են նորանոր պարտությունների․ Թևան Պողոսյան

Հայաստանը դասեր չի քաղել իր պարտությունից, այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց փորձագետ Թևան Պողոսյանը՝ դրա հիմնական վկայություն համարելով գործող իշխանության վերարտադրումը։ «Քվեարկության իրավունք ունեցողների մեկ քառորդի և ընտրություններին չմասնակցածների հաշվին ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որում վերարտադրվեց նույն իշխանությունը, որը 3 տարվա ընթացքում բերեց պարտության», – ասաց նա։ Այս իրավիճակում Պողոսյանը կանխատեսելի համարեց նորանոր պարտությունները՝ արդեն իսկ […]

Մինչև այդ ցանկը չգլխավորի դավադիր նիկոլը, ամեն ինչ լինելու է հատվածական ու ոչ լրիվ. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Պատերազմից մեկ տարի անց դավաճանների կողմից զավթած պետական համակարգը և այլ ոլորտային սպասարկուներ հանձնարարական են ստացել տարածել լուրը, թե կան 800 մեղադրյալներ տարբեր հանցակազմերով են անցնում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության համար և 2000-ից ավել քրեական գործ։   Հերթական իմիտացիան աշխատանքի։ […]

Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար. Էլինար Վարդանյան

Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են […]

Հետաքրքիր է, կապիտուլյանտ լինելու համար ընդհանրապես միտք պետք չի՞․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ինքնիշխանությունը «մազից կախված», ժողովուրդը անվտանգության սպառնալիքի առջև անօգնական մնացած, սահմանները պատառոտված, արտագաղթի պատրաստվող երկրի հարցերը լուծել է, հիմա էլ պուրակ է նախագծում։ Երնեկ քեզ, որ այդքան…   Հ.Գ. Հետաքրքիր է, կապիտուլյանտ լինելու համար ընդհանրապես միտք պետք չի՞»։          

Այն ժամանակ դեռ չգիտեինք, որ դավադիր իշխանությունները մատը մատին չեն խփում պատերազմի օրերին ազգային շահերը պաշտպանելու համար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը Հանրապետական կուսակցության ջանքերով Եվրոպական քաղաքական ամենաազդեցիկ ուժը կոչ էր արել հետ քաշել զորքերը սեպտեմբերի 27-ի դրությամբ եղած դիրքերին:   Այն ժամանակ դեռ չգիտեինք, որ դավադիր իշխանությունները մատը մատին չեն խփում պատերազմի օրերին ազգային շահերը պաշտպանելու համար»:

«Մեծ-մեծ չխոսեք, դուռը չշրխկացնեք»․ Ղազինյանը լքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, Քոչարյանն իրավական լուծում առաջարկեց

Խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով օրակարգում առաջարկում եմ ներառել ևս մեկ հարց, որն այսօր հետաքրքրում է ոչ միայն Հայաստանում բնակվող մեր քաղաքացիներին, այլև՝ ամբողջ աշխարհի հայերին։ Մասնավորապես, հայտնի դարձավ, չհերքվեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր […]

Ահա եւ վերջ, սեպտեմբերի 27-ն ավարտվեց․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ահա եւ վերջ, սեպտեմբերի 27-ն ավարտվեց, դարձավ մեկ տարեկան վշտի, սուգի եւ կորստյան պատմություն․․․․   Լացեցինք-սգացինք, խնկարկեցինք․․Սա՞ էր տղերքի ուզածը․․․։Հիմա կարող ենք սալյո՞ւտ խփել, ուրախանա՞լ․․․։Ինչնե՞րիս վրա․․ Վրեժ կա՞ մեջներս․․․։Չկա՞․․․։   Գնանք ե՞ւս մեկ տարի արածենք․․․։ Հե՞տո․․․․։Գործ կանե՞նք․․․․»։

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ արդեն 20 ԲԿ սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ անձանց։ «Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մահճակալային ռեզերվներն արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի