«Հայոց բերդաքաղաքը թշնամուն նվիրելու իր քայլն արդարացնելու համար Փաշինյանը անամոթաբար ներկայացնում է, թե Շուշին հայության համար անարժեք քաղաք է»․ բողոքի ակցիա՝ կառավարության մոտ
«Ուշքի՛ արի, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք չէ», «30 տարին ավերվեց գրչովդ»․ այս և նմանատիպ այլ գրություններով, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու, Շուշիում կառուցված շինությունների, մշակութային և այլ կենտրոնների լուսանկարներով ու պաստառներով կառավարության շենքի մոտ էին հավաքվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Լիտվայում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարության կապակցությամբ, թե 30 տարվա […]





































