13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը ձեռք է բերել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ