10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք։
 
Հայաստանը լոկ այբբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի եւ Australia-յի արանքում։
 
Մենք պետություն այլեւս չունենք, ու դա ոչ միայն կապիտուլյանտ ոչնչության պատճառով է։
Պատճառն ավելի խորն է. պետությունները ստեղծվում են ժողովուրդների կողմից։ Մենք այլեւս չունենք Հայաստանի Հանրապետություն, քանզի էլ չունենք հայ ժողովուրդ։
Ժողովրդի փոխարեն 29 000 ք. կմ-ի վրա այսօր ապրում է սոսկ հայազգի բնակչություն, կենսաբանական պոպուլյացիա։
 
Իսկ պոպուլյացիաներին պետություն չի հասնում, լավագույն դեպքում՝ արեալ։
Այսինքն հայերը այլեւս ոչ թե քաղաքական էակներ են, այլ էթնոգրաֆիկ ենթատեսակ, որն այս տեմպերով շուտով կհայտնվի նաեւ Կարմիր գրքում։
Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը»։
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ