Անահիտ Ավանեսյանը շարունակում է Արսեն Թորոսյանի հանցավոր գործը. Մարինկա խաչատրյանը նոր բացահայտումներ է անում /տեսանյութ/
Սիրելի’ համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը: «Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա […]
«Դուք «ռուպորով» էիք, չէ՞, ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք իրականացնում 2018 թվականին։ «Ռուպորով» ակցիա այլևս չի՞ կարելի անել Հայաստանում, և նկատե՞լ եք, որ վերջին 3 տարում, ձեր իշխանության օրոք, խոսքի ազատության սահմանը էականորեն կրճատվել է։ Ով բերանը բացում է, «մուրճով» գլխին են տալիս», – խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։ […]
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանդիպում Դավիթաշենի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ, որի շրջանակում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև առաջիկա անելիքների վերաբերյալ հարցեր»:
Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված անվտանգային սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակվում են պահպանվել, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ ով նոր է վերադարձել Սյունիքից։ «Ադրբաջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է։ Դրանք ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն», – ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ շատ մտահոգիչ է […]
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել ոչ միայն քաղաքական, ոչ միայն անվտանգային, այլև՝ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Հատկապես, Սյունիքում՝ բեռանափոխադրումների ուղղությամբ», – ասաց նա։ Օհանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակում տիրող, հատկապես, տեղագրական իրադրությունը կապում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ, […]
Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր […]
Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։ Այս մասին տեղեկացնում է Մայր […]




























