05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այնքան էլ հարթ չի ընթանում։

Նիստին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հերթական անգամ բարձրաձայնեցին ՀՀ-ի և դրա շուրջ անվտանգությանը վերաբերող հարցերին ի պատասխան՝ պաշտոնական գերատեսչությունների, ըստ էության, լռության մասին, մատնանշեցին Պաշտպանության նախարարության, ԱԱԾ ներկայացուցիչների հետ սահմանային իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ մինչև այսօր հանդիպում և քննարկում չկազմակերպելու փաստը։

Այս խնդիրների շուրջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ ընդհատեց՝ կոչ անելով չշեղվել օրակարգից և խոսել բուն հարցի՝ Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու մասին։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի և հանձնաժողովի նախագահի վեճն այս թեմայով ավարտվեց, նիստն ընթացավ նույն տրամաբանությամբ։

«Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանական խմբակցության պատգամնավորների հարցերին պատասխանելուց, ինչպես նաև իր եզրափակիչ ելույթից։

Ի վերջո, քվեարկությունը կայացավ, և Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ