03 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2021
KFC

Հակառակ Փաշինյանի առաջարկի՝ Ադրբեջանը ոչ միայն զորքը հետ չի քաշում, այլև բավականին ամրանում է. Տիգրան Աբրահամյան

aa8e9898cbaf487d90309adbbf234ac8

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ դիմել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ, նպատակ ունի այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։

ԳՇ պետը, օրենքի խախտումով, չէր արձագանքել Աբրահամյանի գրությանը, պատգամավորը նրան ժամանակ էր տվել՝ արձագանքելու համար։

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն այսօր տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից կամ ԳՇ պետից պատասխան գրություն չի ստացվել։

Ադրբեջանցիների կողմից մայիսին, ըստ էության, բռնազավթված տարածք այցելելու հիմնական պատճառներից մեկն Աբրահամյանը համարեց ձմեռային պայմաններում բարձրադիր հատվածներում հայկական ուժերի ծառայության պայմաններին ծանոթանալը։

«Ինձ համար կարևոր նշանակություն ունի, թե այդ հատվածներում ինչպիսի պաշտպանական համակարգեր են ստեղծված, արդյոք ՀՀ ԶՈՒ հնարավորություն ունի՞՝ ինչպես էֆեկտիվ մարտական հերթապահություն իրականացնելու, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Կա մեկ այլ կարևոր հանգամանք, որը պաշտոնական գրությանս մեջ արտացոլված չէր։ Փաստացի, մայիս ամսին թույլատրվել է ադրբեջանակն զորքերի ներխուժումը ՀՀ տարածք, և մինչև այսօր ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրել։ Այս բացը մնում է և բերում է նոր եզրահանգումների, որ կամ կար պայմանավորվածություն՝ այդ տարածքները հանձնելու, կամ հանցագործություն է տեղի ունեցել, և սահմանային բավականին մեծ հատված ուղղակի պաշտպանության տակ չի առնվել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա հստակեցրեց, որ խոսքը սահմանային այն հատվածների մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային եղանակով հետ քաշել։

«Ադրբեջանական կողմը ոչ միայն հետքաշումներ չի իրականացնում, այլև այդ հատվածներում բավականին ամրանում է, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ մտադրություն չունի այդ հատվածներից հետքայլ կատարել։ Կան նաև բազմաթիվ տեղեկություններ, որոնք ինձ ամենատարբեր աղբյուրներով փոխանցում են, և ես այս թեմայի հետ կապված խոսում եմ իմ տիրապետած տեղեկությունների 5 տոկոսի ծավալով, բայց հույս ունեմ, որ իշխանություններն իմ պարկեշտությունից չեն օգտվի», – ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելեց, որ առայժմ զերծ է մնում որակումներից և ևս մի քանի օր կսպասի ԶՈՒ ԳՇ պետի արձագանքին՝ սահմանային այդ հատված իր մուտքն ապահովելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ