20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում սխալ թվեր. կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը թերի է. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային […]

Ռուստամ Մուրադովը մեկ զոհված հայ զինծառայողի մարմին է բերել

Բաքվից Երեւան է ժամանել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկացմամբ՝ Մուրադովը բերել է մեկ զոհված հայ զինծառայողի մարմին, որը հանձնել է ադրբեջանական կողմը։

Եթե Պապիկյան Սուրենի փոխարեն Աղազարյան Հովիկին նշանակեին՝ ոչինչ չէր փոխվելու. պարտված խաղում որքան ուզում եք՝ ֆիգուրներ փոխեք. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։ Բանախոսը համոզված է.   Այսօրվա իրավիճակի աբսուրդներից մեկն այն է, որ մենք պետք է գլխի ընկնենք՝ որքան զոհ, որքան վիրավոր, գերեվարված, անհետ կորած կա՝ համադրելով տարբեր աղբյուրների տվյալները: Մութ ու կասկածելի է թվում 24 անհետ կորածների հանգամանքը, պատճառները […]

«Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ պետք է լինի խնդրի լուծում, այլ ոչ թե հայանպաստ լուծում․ թուրքական օրակարգի սպասարկումն էլ ո՞նց է լինում»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշն ասում է՝ պետական դավաճանություն է չկրակել, երբ հարձակվում են պետական սահմանի վրա։ Իսկ ո՞վ էր ասում՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։ Իհարկե, վարչապետի աթոռին բազմած կապիտուլյացիայի սիմվոլը։ ԱԺ-ում ասում է՝ պետք է լինի խնդրի լուծում, այլ ոչ թե հայանպաստ լուծում։ Այ կապիտուլյանտ, հազարավոր […]

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը:   «Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ […]

ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի առաջարկով, և բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել. Նիկոլ Փաշինյան

Ես դեռևս 2021 թվականի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախընտրական շրջանից առաջ և դրանից հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը։ Մայիսին և դրանից […]

«Աու, պետություն, ո՞ւր ես…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային 1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։ 2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։ […]

Երևանը Մոսկվայից դիվանագիտական ու ռազմական աջակցություն է ակնկալում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ: Այս մասին ռուսական Коммерсант-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հատկապես ի՞նչ օգնություն է ակնկալում հայկական կողմը՝ 1997 թվականի համաձայնագրի շրջանակում դիմելով պաշտոնական Մոսկվային: Արմեն Գրիգորյանը, ով Մոսկվայում մասնակցում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի