20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։   Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։   Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող։

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում: Նշենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2022 թվականի բյուջեի նախագիծը: news.am  

Արայիկ Հարությունյանը՝ փոխվարչապետ. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ […]

Աշխարհով մեկ բողոքի ցույցեր և հավաքներ իրականացնել. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Այսօր եւս մեկ անգամ Հայաստանն ու հայությունը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների […]

Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին. hարց է առաջանում՝ ինչու՞. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԻՆՉՈւ՞ Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։ Եվ այս ֆոնին, ՔՊ պատգամավորները բարբաջում են խզելու Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե […]

Նիկոլ Փաշինյանի պայթյունավտանգ խաղը․ 168.am

  168.am-ը գրում է․ Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններին զուգահեռ՝ Երևանում Հայաստանի քաղաքական իշխանությունը զբաղված է չափազանց վտանգավոր արկածախնդրությամբ, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։ Խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ են ունենում՝ կոչ անելով Ռուսաստանին կատարել իր դաշնակցային պարտավորությունները և զուգահեռաբար սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է մտածել […]

Ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների անփութությունից ու անտարբերությունից. «Հրապարակ»

«Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով: Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը […]

Ո՞ր երկրներում Հայաստանը չունի նշանակված դեսպան. «Հրապարակ»

«Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան` պաշտոնը թափուր է։ Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետեւյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում եւ Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»: 

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

«Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի