17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կադրային ռակիրովկաներ կառավարությունում. «Հրապարակ»

«Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Լուր ստացանք, որ այդ պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը, որն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն էլ երեկ ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին վերջին շրջանում հաճախ էր գրվում։

Թեեւ արտաքուստ Ռոմանոս Պետրոսյանի ազատման պատճառը ՏԻՄ ընտրություններն են, հատկապես Կոտայքի մարզում՝ Աբովյանում կրած պարտությունը, եւ թվում է, թե սրանով նրան պատժում են՝ կառավարության անդամից կարգավիճակն իջեցնելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարի պաշտոնի, սակայն ՊՎԾ-ն լայն լիազորություններով կարեւոր մարմին է, եւ դա այնքան էլ իջեցում չէ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ