17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ես հող ծախող չեմ, Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ․ «Հրապարակ»

«Դրսից Հայաստան ժամանած երիտասարդ բիզնեսմենները որոշել են մարզերից մեկում ջերմոցներ դնել՝ բավականին մեծ տարածքի վրա, եւ սկսել են գյուղացիների հետ բանակցել՝ նրանց հողերը գնելու համար։ Ոմանք հեշտ համաձայնել են, քանի որ այդ հողերը գրեթե չեն մշակում, մյուսները չեմուչում են արել, հետո համաձայնել, երրորդները մեծ թվեր են կրակել, հիմնականում՝ ստացել։

Սակայն բանն այն է, որ եթե կտոր-կտոր գնվող հողատարածքների մեջ մեկն անգամ չհամաձայնի վաճառել, ծրագիրը հնարավոր չի լինի իրականացնել։

Պարզվել է, որ նախատեսված տարածքում կա մի տարեց մարդ, որի հողը գրեթե մեջտեղներում է, բայց ոչ մի գնով չի ուզում վաճառել հողը․ ինչ գին առաջարկում են, չի համաձայնում։ Եվ հսկայական ծրագիրը, որը նաեւ շահավետ է տվյալ մարզի համար ու հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու, տապալվում է։

Բիզնեսմենները հազար մեթոդի ու մարդու են դիմում, որ սեփականատիրոջ հետ խոսեն, համոզեն։ Տարեց մարդը հպարտ հայտարարում է․ «Ես հող ծախող չեմ։ Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ, էլ էդ հարցով ինձ չդիմեք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ